Հա

Համայնք

20/07/2019 - 09:20

«Զարթօնք» պարախումբը եւ «Հայ արեւ» խումբը Նոր Ջուղայում հանդէս եկան «Չարի վերջը» հեքիաթի բեմադրութեամբ

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութեան հրաւէրով, չորեքշաբթի եւ հինգշաբթի՝ յուլիսի 10-ին եւ 11-ին, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում համերգով հանդէս եկաւ՝ Թեհրանի «Զարթօնք» պարախումբը, ներկայացնելով՝ «Չարի վերջը» հեքիաթը՝ Լորեթա Աւետիսեանի գեղարւեստական ղեկավարութեամբ եւ Հայաստանից հրաւիրւած՝ «Հայ արեւ» համոյթի երգչուհիների մասնակցութեամբ, որի բեմային աշխատանքների պատասխանատուն Թագուհի Գէորգեանն էր, իսկ Լիլիթ Բադալեանը՝ ոկալի մասնագէտ:

«alikonline.ir» - Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութեան հրաւէրով, չորեքշաբթի եւ հինգշաբթի՝ յուլիսի 10-ին եւ 11-ին, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում համերգով հանդէս եկաւ՝ Թեհրանի «Զարթօնք» պարախումբը, ներկայացնելով՝ «Չարի վերջը» հեքիաթը՝ Լորեթա Աւետիսեանի գեղարւեստական ղեկավարութեամբ եւ Հայաստանից հրաւիրւած՝ «Հայ արեւ» համոյթի երգչուհիների մասնակցութեամբ, որի բեմային աշխատանքների պատասխանատուն Թագուհի Գէորգեանն էր, իսկ Լիլիթ Բադալեանը՝ ոկալի մասնագէտ: Տեղեկացնում է Ս. Ամենափրկչեան վանքի Հանրային կապը:

Սկզբում փոքրիկ հանդիսավարները ողջունելով ներկաներին հակիրճ կերպով անդրադարձան Յովհաննէս Թումանեանի կենսագրականին եւ «Չարի վերջը» հեքիաթի բովանդակութեանը եւ ներկաներին հրաւիրեցին դիտել այն:

Անտառային գեղեցիկ բեմայարդարման եւ Յովհաննէս Թումանեանի պատկերի ներքոյ սկսւեց հեքիաթի բարի ու խաղաղ նախաբանը, ապա «Արեւ» համոյթի անդամների երգի ու խօսքի կատարումների ներքոյ, պարախումբը՝ բուսական եւ կենդանական աշխարհի կերպարներով զգեստաւորւած, բալետի ու պարային շարժումներով եւ բեմային այլ համապատասխան տարրերի օգնութեամբ մարմնաւորեց հեքիաթի հերոսներին եւ այսպէս ներկայացնելով չարին զարգացաւ արկածներով լի առասպելը եւ յանգաւ բարու յաղթանակին ու չարի պարտւելուն՝ լաւապէս ներկայացնելով հեքիաթի հիմքում ընկած պատգամը, այն է՝ զգուշանալ չար եւ խաբեբայ մարդկանցից եւ հետեւել բարի մարդկանց խորհուրդներին:

Ներկայացումը հանդիսանում էր «Զարթօնք» պարախմբի հիմնադրման եւ գործունէութեան 30-ամեակի նշման ձեռնարկների շարանից մէկը եւ նւիրւած էր՝ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակին, ինչը ամենայն գեղեցկութեամբ եւ կազմակերպւածութեամբ իրականացաւ շուրջ 120 դերակատարների ու պատասխանատուների համագործակցութեամբ եւ մեծ հետաքրքրութեամբ ու գնահատանքի բուռն ծափողջիւններով ընդունւեց հանդիսատեսի կողմից:

Յուլիսի 11-ի բեմադրութեանը հրաւիրւած եւ ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, քահանայից դասի, ազգային իշխանութեան եւ ազգային այլ մարմինների ներկայացուցիչները, միութենականներ եւ մեծ թւով երեխաներ ու մեծահասակ արւեստասէր հանդիսատես:

Համերգի աւարտին միութեան Կենտրոնական եւ Մշակութային միաւորի վարչութիւնների անունից Մանիա Ղուկասեանը ելոյթ ունեցաւ շնորհաւորանքի եւ շնորհակալական խօսքերով եւ բեմ հրաւիրեց Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօրը եւ Կենտրոնական ու Մշակութային միաւորի վարչութիւնների կապ՝ Լորեթա Դաւթեանին յուշանւէր յանձնելու եւ ծաղիկներ նւիրելու համար:

Եզրափակիչ խօսքը տրւեց Սրբազան Հօրը, ով բարձր գնահատելով համերգը նշեց. «Իր կեանքում դիտած մանկա-պատանեկան ձեռնարկներից, սա լաւագոյնն է, որին ներկայ է եղել». նոյն հարցը տւեց հանդիսատեսին եւ մանաւանդ երեխաներին, որոնք միաձայն հաստատեցին ծափողջիւններով եւ «Այո» բացականչութիւններով:

Սբազան Հայրն իր գնահատանքի խօսքում նշեց նաեւ, որ Լորեթա Աւետիսեանի եւ պարախմբի ներկայութիւնը Նոր Ջուղայում այլեւս հիրընկալութիւն չէ, նա իր պարախմբով մեզ համար դարձել է հարազատ զաւակ եւ դիմելով «Հայ Արեւ» խմբի անդամներին յոյս յայտնեց, որ նրանց ներկայութիւնը լինի յաճախակի եւ «Զարթօնք» պարախմբի նման մեզ համար դառնայ հարազատ:

Ապա անդրադառնալով հեքիաթի բովանդակութեանը եւ նրա հիմքում ընկած պատգամին, ընդգծեց Աստւածաշնչում տրւած նոյն սկզբունքով ընթացած աշխարհի եւ մարդկութեան կեանքը եւ որպէս պատգամ ասաց., «Ինչպէս «Չարի վերջը», այնպէս էլ վատ սկզբունքների եւ սովորութիւնների վերջը պիտի դառնայ՝ այն իմաստով, որ լաւը պիտի արտայայտւի, իսկ վատը փափուկ կերպով գերեզմանւի»:

Վերջում դիմելով երեխաներին, մատչելի լեզւով բացատրեց հեքիաթը եւ պատգամեց, որ իմանալ կեանքի գաղտնիքները, ճանաչել ճշմարտութիւնները եւ չար մարդկանց հանդէպ լինել զգօն, խոհեմ ու պատրաստ» «Եւ դա լինելու է կամ անձնական փորձով, կամ հետեւելով մեծերի խրատներին, ուսուցիչներին, դաստիարակներին, տնօրէնութիւններին եւ մանաւանդ մեր ծնողներին»:

Սրբազան Հայրն իր խօսքը աւարտեց շնորհակալական խօսքերով ուղղւած երեկոյի իրականացման գործում բոլոր մասնակիցներին եւ յատուկ շնորհակալական խօսք ասաց այն ծնողներին, որոնք իրենց երեխաներով ներկայ գտնւեցին հանդիսութեանը եւ երեխաներին ականատեսը դարձրին այս հոյակապ ներկայացմանը:

Կարեւոր է նշել, որ սոյն բեմադրութիւնը իրականացնելու գործում իրենց սերտ համագործակցութիւնն են բերել նաեւ հետեւեալ կազմը՝

Ծրագրի կազմակերպչական աշխատանքների պատասխանատու՝ Վահիկ Ասատրեան

Գլխաւոր փորձավարներ՝ Արիգա Միրզախանեան, Նարինէ Շահնազարեան, Անահիտ Սեղբոսեան եւ Բերթիա Խանբաբայի

Օգնական փորձավարներ՝ Նարիս Գրիգորեան, Ֆրելին Մաւաթեան, Զեփիւռ Յարութիւնեան եւ Անայիս Հայրապետեան

Բեմադրական աշխատանքներում «Զարթօնք» պարախմբի Hip-Hop-ի մասնագէտ դասատու՝ Արեգ Բաբայեան

«Չարի վերջը» ներկայացման երաժշտութեան հեղինակ՝ Վահէ Հայրապետեան

«Զարթօնք» պարախմբի կազմակերպչական աշխատանքների պատասխանատու՝ Լիդիա Աւետիսեան

Բեմայարդարման եւ զգեստների ձեւաւորում ՝ Բեմադրիչ Լորեթա Աւետիսեան

Նաեւ Ծնողական խորհուրդը, որը ինչպէս միշտ որեւէ ջանք չի խնայել խմբի աշխատանքները իրագործելու հարցում:

 

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան

Թղթակից՝ Երանուշ Թահմազեան

Լուսանկարիչ՝ «Ալիք» օրաթերթի Նոր Ջուղայի թղթակից

Յարակից լուրեր

  • Սուրբ եւ անմահ պատարագ Աստւածամօր ծննդեան տօնի առթիւ՝ Նոր Ջուղայում
    Սուրբ եւ անմահ պատարագ Աստւածամօր ծննդեան տօնի առթիւ՝ Նոր Ջուղայում

    Կիրակի՝ 2019 թւականի սեպտեմբերի 8-ի առաւօտեան, Ս. Աստւածածնի ծննդեան տօնի առթիւ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ ձեռամբ հիւրաբար Թեհրանից Նոր Ջուղա ժամանած արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանի, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցում։

  • Գնահատւեց Հայագիտական համահայկական 9-րդ օլիմպիադային մասնակցած Նոր Ջուղայի պատւիրակութիւնը
    Գնահատւեց Հայագիտական համահայկական 9-րդ օլիմպիադային մասնակցած Նոր Ջուղայի պատւիրակութիւնը

    Նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Թեմական եւ Կրթական խորհուրդների, երեքշաբթի՝ 2019 թւականի սեպտեմբերի 3-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում, գնահատւեցին Հայաստանում կայացած Հայագիտական համահայկական 9-րդ օլիմպիադային մասնակից Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի վեց աշակերտ-ուհիներն ու պատկան ուսուցչական կազմը:

  • Իրանահայ երիտասարդ լեռնագնացը դժբախտ պատահարի զոհ դարձաւ
    Իրանահայ երիտասարդ լեռնագնացը դժբախտ պատահարի զոհ դարձաւ

    Օգոստոսի 20-ին Նոր Ջուղայից երիտասարդ լեռնագնաց Էդմոնդ Թահմազեանը 12 հոգանոց խմբով մեկնել է Չհարմահալ Բախտիարիի Քիար քաղաքի «Թանգէ Զենդան» կոչւող տարածքի բարձրունքները, որը գտնւում է «Սաբզքուհ» բարձրաբերձ լեռների պահպանւած տարածքում, բայց ցաւօք մէկ օր անց դժբախտ պատահարի զոհ է դառնում:

  • «Քայլ դէպի տուն» ծրագրի մասնակիցները վերադարձան Նոր Ջուղա
    «Քայլ դէպի տուն» ծրագրի մասնակիցները վերադարձան Նոր Ջուղա

    Երկուշաբթի՝ 2019 թւականի օգոստոսի 12-ի կէսօրից յետոյ, ՀՀ Սփիւռքի յանձնակատարի գրասենեակի միջոցով կազմակերպւած «Քայլ դէպի տուն» ծրագրին մասնակցած 17 նորջուղայեցի պատանիները գեղեցիկ տպաւորութիւններով ու յուշերով վերադարձան Նոր Ջուղա։ «Քայլ դէպի տուն»-ը տեղի ունեցաւ յուլիսի 29-ից օգոստոսի 11-ը, Ծաղկաձորում։

  • Նոր Ջուղայի աշակերտական պատւիրակութիւնը փայլեց Հայագիտական համահայկական 9-րդ օլիմպիադայում
    Նոր Ջուղայի աշակերտական պատւիրակութիւնը փայլեց Հայագիտական համահայկական 9-րդ օլիմպիադայում

    ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան նախաձեռնութեամբ, 2019 թւականի օգոստոսի 5-11-ը, Աղւերանում անցկացւած Հայագիտական համահայկական 9-րդ օլիմպիադայի արդիւնքում, ինչպէս նախորդ օլիմպիադաները, փայլուն յաջողութիւններ արձանագրեց Նոր Ջուղայի աշակերտական վեց հոգանոց պատւիրակութիւնը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։