Հա

Համայնք

20/07/2019 - 09:30

Վերաբացւեց Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան «Մ. Նալբանդեան» գրադարանը

Հինգշաբթի, յուլիսի 11-ի երեկոյեան պաշտօնապէս վերաբացումը կատարւեց՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Մ. Նալբանդեան» գրադարանի:

«alikonline.ir» - Հինգշաբթի, յուլիսի 11-ի երեկոյեան պաշտօնապէս վերաբացումը կատարւեց՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Մ. Նալբանդեան» գրադարանի: Տեղեկացնում է Ս. Ամենափրկչեան վանքի Հանրային կապը:

Ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, քահանայից դասի եւ ազգային մարմինների ներկայացուցիչները, միութենականներ, վերանորոգման աշխատանքներին մասնակից անձիք եւ մեծ թւով այլ ներկաներ:

Այս ուրախալի առիթով, ներկաներին ողջունեց միութեան Կենտրոնական վարչութեան անդամ՝ Մանիա Ղուկասեանը եւ ընդհանուր զեկոյց ներկայարեց գրադարանի վերանորոգման, մանկական գրքերի բաժնի աւելացման, գրքերի վերադասաւորման եւ համակարգչային ծրագրի վրայ գրքերը գրանցելու եւ նորովի համարակալելու վերաբերեալ:

Ապա թեմակալ առաջնորդի եւ միութեան կենտրոնական Վարչութեան նախագահ՝ Զարեհ Յովսէփեանի ձեռամբ, շնորհակալագրով եւ յուշանւէրով պարգեւատրւեցին միութեան «Մ. Նալբանդեան» գրադարանի վարիչ-պատասխանատու՝ Երանուշ Թահմազեանը, Ս. Ամենափրկչեան վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի վարիչ-պատասխանատու՝ Վերգինէ Միրզախանեանը, եւ Հայոց ազգ. կրթահամալիրի «Քանանեան-Կատարինեան» դպրոցների գրադարանի վարիչ-պատասխանատու՝ Կարին Տէր-Մարտիրոսեանը, ովքեր անշահախնդրօրէն համագործակցութիւն են բերել գրադարնի աշխատանքներում եւ հետագային նաեւ համագործակցելու են գրադարանին: Պարգեւատրւեց նաեւ երիտասարտ միութենական՝ Դւին Յովհաննիսեանը, ով գրադարանի անունով համակարգչային յատուկ ծրագիր է գրել եւ պատրաստել:

Աւարտին ներկաները մուտք գործեցին գրադարան, որտեղ գրադարանի վարիչ պատասխանատուն բացատրութիւններ տւեց գրադարնի մասին, իսկ Դւին Յովհաննիսեանը բացատրեց իր մշակած համակարգչային ծրագրի մասին:

Նշելի է, որ միութեան գրադարանը, միակ հայկական գրադարանն է, որ երեկոները դռները բաց են ընթերցասէր հասարակութեան առջեւ եւ ելնելով իր վայրից, դիւրութեամբ հասանելի է տարիքային բոլոր խմբերի համար:

 

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան

Թղթակից՝ Երանուշ Թահմազեան

Լուսանկարիչ՝ «Ալիք» օրաթերթի Նոր Ջուղայի թղթակից

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։