Հա

Համայնք

04/08/2019 - 12:20

Համահայկական խաղերին մասնակցող Նոր Ջուղայի մարզիկները մեկնեցին հայրենիք

Օգոստոսի 6-17-ը Հայաստանում եւ Արցախում կայանալիք համահայկական ամառային 7-րդ խաղերին մասնակցող Նոր Ջուղայի պատւիրակութեանը Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում ընդունեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, շաբաթ՝ 2019 թւականի օգոստոսի 3-ին։

«alikonline.ir» - Օգոստոսի 6-17-ը Հայաստանում եւ Արցախում կայանալիք համահայկական ամառային 7-րդ խաղերին մասնակցող Նոր Ջուղայի պատւիրակութեանը Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում ընդունեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, շաբաթ՝ 2019 թւականի օգոստոսի 3-ին։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Հանդիպմանը ներկայ էին նաեւ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, Թեմական խորհրդի անդամ Ժորժ Ղազարեանը, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչ եւ Համահայկական խաղերի Նոր Ջուղայի յանձնախմբի անդամուհի Ադրինէ Խաչատրեանն ու մարզական խմբին ընկերկցող պատասխանատու կազմից ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում առաջնորդ Սրբազան Հայրը յաջողութիւն մաղթեց բոլոր մարզիկներին եւ ցանկացաւ, որ նրանք Նոր Ջուղա վերադառնան յաղթանակի գաւաթներով։

Մարզիկներին իր պատգամը փոխանցեց նաեւ Թեմական խորհրդի ներկայացուցիչը։

Հանդիպումն աւարտւեց Սրբազան Հօր աղօթքով։

Յատկանշական է, որ Համահայկական ամառային 7-րդ խաղերին Նոր Ջուղան մասնակցելու է օրիորդաց եւ տղայոց բասկետբոլ, սեղանի թենիս, սկաւառականետում, գնդի հրում եւ վազք մարզաճիւղերով։

Մարզիկների առաջին խումբը մեկնեց օգոստոսի 4-ի առաւօտեան՝ Արցախում կայանալիք խաղերի բացման հանդիսութեանը մասնակցելու համար, իսկ երկրորդ խումբը դէպի Հայաստան է ուղեւորւելու օգոստոսի 7-ին։

Մարզական խմբերին՝ որպէս պատասխանատու ընկերակցելու են՝ Ադրինէ Խաչատրեանը, Վահիկ Թորոսեանը, Ալէն Բարսեղեանը, Հերմոնդ Մարկոսեանն ու Արթին Հայրապետեանը։

 

Յարակից լուրեր

  • Գնահատւեցին Համահայկական 7-րդ խաղերի մեդալակիր մարզիկները
    Գնահատւեցին Համահայկական 7-րդ խաղերի մեդալակիր մարզիկները

    Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, հինգշաբթի՝ 2019 թւականի սեպտեմբերի 12-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում գնահատւեցին Հայաստանի 7-րդ Համահայկական խաղերի մեդալակիր մարզիկները:

  • Սուրբ եւ անմահ պատարագ Աստւածամօր ծննդեան տօնի առթիւ՝ Նոր Ջուղայում
    Սուրբ եւ անմահ պատարագ Աստւածամօր ծննդեան տօնի առթիւ՝ Նոր Ջուղայում

    Կիրակի՝ 2019 թւականի սեպտեմբերի 8-ի առաւօտեան, Ս. Աստւածածնի ծննդեան տօնի առթիւ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ ձեռամբ հիւրաբար Թեհրանից Նոր Ջուղա ժամանած արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանի, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցում։

  • Գնահատւեց Հայագիտական համահայկական 9-րդ օլիմպիադային մասնակցած Նոր Ջուղայի պատւիրակութիւնը
    Գնահատւեց Հայագիտական համահայկական 9-րդ օլիմպիադային մասնակցած Նոր Ջուղայի պատւիրակութիւնը

    Նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Թեմական եւ Կրթական խորհուրդների, երեքշաբթի՝ 2019 թւականի սեպտեմբերի 3-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում, գնահատւեցին Հայաստանում կայացած Հայագիտական համահայկական 9-րդ օլիմպիադային մասնակից Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի վեց աշակերտ-ուհիներն ու պատկան ուսուցչական կազմը:

  • Իրանահայ երիտասարդ լեռնագնացը դժբախտ պատահարի զոհ դարձաւ
    Իրանահայ երիտասարդ լեռնագնացը դժբախտ պատահարի զոհ դարձաւ

    Օգոստոսի 20-ին Նոր Ջուղայից երիտասարդ լեռնագնաց Էդմոնդ Թահմազեանը 12 հոգանոց խմբով մեկնել է Չհարմահալ Բախտիարիի Քիար քաղաքի «Թանգէ Զենդան» կոչւող տարածքի բարձրունքները, որը գտնւում է «Սաբզքուհ» բարձրաբերձ լեռների պահպանւած տարածքում, բայց ցաւօք մէկ օր անց դժբախտ պատահարի զոհ է դառնում:

  • «Քայլ դէպի տուն» ծրագրի մասնակիցները վերադարձան Նոր Ջուղա
    «Քայլ դէպի տուն» ծրագրի մասնակիցները վերադարձան Նոր Ջուղա

    Երկուշաբթի՝ 2019 թւականի օգոստոսի 12-ի կէսօրից յետոյ, ՀՀ Սփիւռքի յանձնակատարի գրասենեակի միջոցով կազմակերպւած «Քայլ դէպի տուն» ծրագրին մասնակցած 17 նորջուղայեցի պատանիները գեղեցիկ տպաւորութիւններով ու յուշերով վերադարձան Նոր Ջուղա։ «Քայլ դէպի տուն»-ը տեղի ունեցաւ յուլիսի 29-ից օգոստոսի 11-ը, Ծաղկաձորում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։