Հա

Համայնք

17/08/2019 - 09:30

Երկու բրոնզէ մեդաներով համալրւեց Սպահանի մարզական քարաւանի յաջողութիւնները՝ Համահայկական 7-րդ խաղերի շրջագծում

Հինգշաբթի, օգոստոսի 15-ը՝ Համահայկական 7-րդ խաղերի ութերորդ օրը, դարձեալ փայլուն յաջողութիւններով աւարտւեց Սպահանի մարզական պատւիրակութեան համար։

«alikonline.ir» - Հինգշաբթի, օգոստոսի 15-ը՝ Համահայկական 7-րդ խաղերի ութերորդ օրը, դարձեալ փայլուն յաջողութիւններով աւարտւեց Սպահանի մարզական պատւիրակութեան համար։ Տարօն Բաղումեանը սկաւառականետում մարզաճիւղում, իսկ Վանա Շիրւանեանը 200 մետր վազքում գրաւելով երրորդ տեղը, արժանացան բրոնզէ մեդալների։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Նոյն օրը Սպահանի կանանց բասկետբոլի խումբը 63-29 հաշւով առաւելութեան հասնելով Կահիրէի նկատմամբ՝ թեւակոխեց եզրափակիչ փուլ, իսկ տղամարդկանցը Ֆրեզնոյի հետ ունեցած հանդիպման արդիւնքում 60-66 հաշւով պարտւեց իր մրցակցին։

Ուրբաթ՝ օգոստոսի 16-ին, կանանց բասկետբոլի խումբը եզրափակիչ փուլում Գլենդէլի հետ ունեցած հանդիպումը պարտւեց 55-72 հաշւով եւ իր վերջին խաղը պէտք է կատարի մրցաշարի երրորդ-չորրորդ կարգի համար։

Սեղանի թենիսի անհատական մրցոյթների շրջագծում, Սպահանի մարզիկներին յաջողւեց ընդհանուր 64 մասնակիցների միջից դասւել լաւագոյն 32-ի շարքում, սակայն նրանք յաջորդ փուլում մէկ պարտութեամբ հեռացան մրցաշարից։

 

Լուսանկարները տրամադրեցին՝ պատւիրակութեան պատասխանատուները

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։