Հա

Համայնք

19/09/2019 - 11:20

Գնահատւեցին Համահայկական 7-րդ խաղերի մեդալակիր մարզիկները

Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, հինգշաբթի՝ 2019 թւականի սեպտեմբերի 12-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում գնահատւեցին Հայաստանի 7-րդ Համահայկական խաղերի մեդալակիր մարզիկները:

«alikonline.ir» - Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, հինգշաբթի՝ 2019 թւականի սեպտեմբերի 12-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում գնահատւեցին Հայաստանի 7-րդ Համահայկական խաղերի մեդալակիր մարզիկները: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Մարզիկներին ընդունեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը: Հանդիպմանը ներկայ էին նաեւ Թեմական խորհրդի ներկայացուցիչները, Համահայկական խաղերի յանձնախումբը եւ մարզիկների ծնողները:

Հայաստանում արձանագրած յաջողութիւնների առթիւ շնորհաւորանքի խօսքերով հանդէս եկան առաջնորդ Սրբազան Հայրը, Թեմական խորհրդի անդամներ՝ Նորայր Թումանեանն ու Ժորժ Ղազարեանը եւ Թեմական խորհրդի անդամ ու համահայկական խաղերի յանձնախմբի կապ Վահիկ Թորոսեանը:

Յանուն բոլոր մարզիկների շնորհակալական խօսք արտայայտեց Լուսինէ Ասատրեանը:

Վերջում Սրբազան Հօր ձեռամբ մարզիկներին յանձնւեցին գնահատագրերն ու մեդալները:

Յատկանշելի է, որ Համահայկական 7-րդ խաղերի շրջագծում Սպահանի մարզական պատւիրակութեան օրիորդաց բասկետբոլի խումբը նւաճեց 3-րդ տեղը, սկաւառականետում մարզաձեւում Նարէ Ղարախանեանն ու Տարօն Բաղումեանը հերթաբար հանդիսացան առաջին եւ երրորդ, իսկ Վանա Շիրւանեանը 100 եւ 200 մետր վազքում նւաճեց երկու բրոնզէ մեդալներ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։