Հա

Համայնք

Items filtered by date: Շաբաթ, 20 Յուլիսի 2019 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Անգլիական «Stena Imperon» նաւթային լցանաւն իր երթուղում վթարային միջադէպի պատճառ էր դարձել: Այս մասին յայտարարել է Հորմոզգան նահանգի Նաւահանգստների եւ ծովագնացութեան կազմակերպութեան ղեկավար Ալլահ Մորադ Աֆիֆիփուրը:

Published in Իրան

ԱՄՆ-ի ներկայութիւնն աշխարհի ցանկացած կէտում անկայունութիւն եւ անապահովութիւն է ստեղծում,- այս մասին այսօր Վենեզուէլա ժամանելուց յետոյ յայտնել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Published in Իրան

Գրեթէ ամէն օր լրատւական աղբիւրներից տեղեկանում ենք կոռուպցիոն բնոյթի յանցագործութիւնների բացայայտման, համապատասխան քրէական գործերի հարուցման մասին: Փաստը, բնականաբար, վկայում է այն մասին, որ կոռուպցիան մեր երկրում չի վերացել` չնայած որ այդ մասին, իշխանութեան ղեկը ստանձնելուց շատ չանցած, յայտարարեց երկրի նոր Վարչապետը: Աւելին, հրապարակւող փաստերը վկայում են ընդամենը երեւոյթի գոյութեան մասին, իսկ ինչպիսիք են դրա մասշտաբները մենք դեռ չգիտենք:

ՀՅ Դաշնակցութեան Գերագոյն մարմինը շարունակում է խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ քաղաքական հանդիպումների շարքը՝ քննարկելու համար երկրի արտաքին եւ ներքին քաղաքական զարգացումներին առնչւող հարցեր։

Յուլիսի 19-ի երեկոյեան, Իսլ. յեղափոխութեան պահակազօրի ծովային ուժերի մոտորանաւերը Հորմոզի նեղուցում կանգնեցրել եւ ձեռբակալել են ԱՄԷ Ֆուջայրէ նաւահանգստից դէպի Սաուդական Արաբիայի Ալ Ջոբէյլ նաւահանգիստ նաւարկող անգլիական «Stena Impero» նաւթային լցանաւին:

Published in Իրան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյեան Ուաշինկթընի մէջ հանդիպումներ ունեցաւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբին եւ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներուն հետ:

Published in Հայ Դատ

Աւստրալիայի Նոր Հարաւային Վելզ նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիքլեանը չորրորդ անգամ է Հայաստանում: Այս անգամ այցը մասնաւոր է, սակայն հանդիպումներ են կայացել ՀՀ վարչապետի եւ նախագահի հետ: «Արմէնպրես»-ը Գլեդիս Բերեջիքլեանի հետ զրուցել է առաջիկայ ծրագրերի, Նոր Հարաւային Վելզ նահանգի հայ համայնքի, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ այլ թեմաների շուրջ:

Published in Սփիւռք

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարար Յակոբ Արշակեանը աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետութիւնում է: Նա Իրանի տեղեկատւական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցութեան նախարար Մոհամմադ Ջաւադ Ազարի Ջահրոմիի հրաւէրով յուլիսի 17-19-ը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին:

Published in Տնտեսական

Հինգշաբթի, յուլիսի 11-ի երեկոյեան պաշտօնապէս վերաբացումը կատարւեց՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Մ. Նալբանդեան» գրադարանի:

Published in Նոր Ջուղա

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութեան հրաւէրով, չորեքշաբթի եւ հինգշաբթի՝ յուլիսի 10-ին եւ 11-ին, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում համերգով հանդէս եկաւ՝ Թեհրանի «Զարթօնք» պարախումբը, ներկայացնելով՝ «Չարի վերջը» հեքիաթը՝ Լորեթա Աւետիսեանի գեղարւեստական ղեկավարութեամբ եւ Հայաստանից հրաւիրւած՝ «Հայ արեւ» համոյթի երգչուհիների մասնակցութեամբ, որի բեմային աշխատանքների պատասխանատուն Թագուհի Գէորգեանն էր, իսկ Լիլիթ Բադալեանը՝ ոկալի մասնագէտ:

Published in Նոր Ջուղա

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։