Հա

Համայնք

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 3-րդ Տաղաւար տօնի՝ Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան (Վարդավառ) առթիւ, կիրակի՝ 2019 թւականի յուլիսի 28-ի առաւօտեան, Փերիոյ գաւառի Բոլորան գիւղի Ս. Ղուկաս եկեղեցում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ։

Published in Նոր Ջուղա

Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակման տօնի՝ Ծաղկազարդի, Դռնբացէքի եւ Աւագ շաբաթւայ բոլոր արարողութիւնները տեղի ունեցան Նոր Ջուղայի թաղային եկեղեցիներում՝ հոծ թւով հաւատացեալ ժողովրդի ներկայութեամբ։

Published in Նոր Ջուղա
Շաբաթ, 20 Ապրիլի 2019 12:30

Սուրբ Յարութեան տօնի պատգամ

Ամբողջ Քրիստոնէական աշխարհը հոգեկան անհուն բերկրանքի մէջ է գտնւում՝ մօտակայ հանդերձեալ Զատկւայ տօնակատարութեան պատճառով, իսկ մենք, որպէս Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հաւատացեալ եւ հարազատ զաւակներ, հոգեպէս մենք մեզ նախապատրաստում ենք՝ դիմաւորելու մեր եկեղեցական օրացոյցի մեծագոյն եւ հրաշափառ տօնը՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Յարութիւնը:

Published in Նոր Ջուղա

Անսալով Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի թելադրանքին՝ կիրակի՝ 2019 թւականի մարտի 17-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ներսէս եւ Ս. Աստւածածին, իսկ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիներում մատուցւող կիրակնօրեայ ս. եւ անմահ պատարագից յետոյ, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ Պոլսոյ հայոց պատրիարք հոգելոյս Մեսրոպ Բ արք. Մութաֆեանի ցաւալի վախճանի առթիւ:

Published in Նոր Ջուղա

Հոծ թւով հաւատացեալների ներկայութեամբ, երկօրեայ արարողութիւններով Նոր Ջուղայի Ս. Սարգիս եկեղեցում նշւեցին Ս. Սարգիս Զօրավարի եւ նշւած եկեղեցու անւանակոչութեան տօները։

Published in Նոր Ջուղա

Ուրբաթ՝ 2019 թ. յունւարի 18-ին, Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի, սարկաւագաց դասի ու Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի, իրականացւեց Ջրօրհնէքի արարողութիւն:

Published in Նոր Ջուղա

Կիրակի՝ 2019 թւականի յունւարի 13-ի առաւօտեան, Ս. Յովհաննէս Կարապետի ծննդեան եւ Նոր Ջուղայի համանուն եկեղեցու անւանակոչութեան տօների առիթով, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Յովհաննու եկեղեցում՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի։ 

Published in Նոր Ջուղա

Շաբաթ՝ 2019 թւականի յունւարի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ, Ս. Ստեփանոս, Ս. Ներսէս եւ Ս. Աստւածածին եկեղեցիներում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի առիթով։ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու պատարագը մատուցւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ։ 

Published in Նոր Ջուղա

Յունւարի 1-ի առաջին պահերին՝ ժամը 00:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ, Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ 2019 թւականի Ամանորի առթիւ: 

Published in Նոր Ջուղա

Մօտ երկու հազարամեակ առաջ, Սիրիայի կառավարիչ՝ Կիւրենիոսի օրերին, մարդահամարի նպատակով Օգոստոս Կայսեր հրապարակած մի հրամանագրի անսալու եւ օրէնքին ենթակայ լինելու համար, Յովսէփ, Դաւիթի ցեղից եւ ազգատոհմից, ուրիշների նման, ինք եւս Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ եւ իր անունն արձանագրել տալու համար, գնաց Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքը՝ Դաւիթ թագաւորի ծննդավայրը: Նրան ուղեկցում էր իր նշանածը՝ Մարիամը, որը յղի էր:

Published in Նոր Ջուղա
Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։