Հա

Համայնք

26/02/2014 - 10:10

Թեհրանի Սրբոց Վարդանանց եկեղեցու պատմականը

Ըստ Հայ Եկեղեցու տօնացոյցի՝ այս տարի Սրբոց Վարդանանց զօրավարաց եւ 1036 վկայիցն տօնը փետրւարի 27-ին է: Այս տօնը նաեւ Թեհրանի Սրբոց Վարդանանց եկեղեցու անւանակոչութեան տօնն է: Նոյն օրը եկեղեցում մատուցւում է ս. պատարագ եւ տրւում է քարոզ, որից յետոյ եկեղեցուն կից գտնւող սրահում կայանում է օրւայ առթիւ հանդիսութիւն՝ գեղարւեստական ելոյթներով:

ՅՈՎԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ

Ըստ Հայ Եկեղեցու տօնացոյցի՝ այս տարի Սրբոց Վարդանանց զօրավարաց եւ 1036 վկայիցն տօնը փետրւարի 27-ին է: Այս տօնը նաեւ Թեհրանի Սրբոց Վարդանանց եկեղեցու անւանակոչութեան տօնն է: Նոյն օրը եկեղեցում մատուցւում է ս. պատարագ եւ տրւում է քարոզ, որից յետոյ եկեղեցուն կից գտնւող սրահում կայանում է օրւայ առթիւ հանդիսութիւն՝ գեղարւեստական ելոյթներով:

Սրբոց Վարդանանց եկեղեցու տօնի սեմին ներկայացնում ենք եկեղեցու պատմականը:
Սրբոց Վարդանանց եկեղեցին գտնւում է Սարդարապատ (Հեշմաթիէ) քաղաքամասի Դահմեթրիէ Արամանէ պողոտայում: Սոյն քաղաքամասի հայ համայնքի կազմաւորումը, Թեհրանի միւս հայաբնակ քաղաքամասերի նման, սկսւել է 1940-ական թւականների վերջերից՝ ներգաղթի կասեցումից յետոյ:
Եկեղեցու ընդհանուր տարածքն է 400 քառ. մետր, իսկ եկեղեցուն յատկացւած կառուցւածքը՝ 250 քառ. մետր: Ունի շուրջ 39.70 մետր երկարութիւն եւ 10.10 մետր լայնք:
Նախապէս քաղաքամսում եղել է Ս. Գրիգոր Լուսաւորիչ անւամբ մատուռ, որը գտնւում էր «Շահազիզ» մարզա-մշակութային միութեան տարածքում. այն 1967 թւականին հրոյ ճարակ է դարձել:
Սրբոց Վարդանանց եկեղեցին նախկինում «Սահակեան» դպրոցի սրահն է եղել, որը 1986 թւականին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի օժանդակութեամբ եւ մի խումբ բարերարների ու «Սահակեան» դպրոցի ժամանակի ծնողական խորհրդի համագործակցութեամբ վերածւել է եկեղեցու եւ օծւել՝ 1986 թւականի յունիսի 13-ին՝ Թեհրանի հայոց թեմի ժամանակի առաջնորդ Տ. Արտակ արք. Մանուկեանի ձեռամբ:
Եկեղեցին ունի երգեցիկ խումբ՝ ղեկավարութեամբ Րաֆֆի Յովհաննիսեանի. երգեհոնով նւագակցում է Անգինէ Ասատրեանը: Ունի նաեւ Կիրակնօրեայ դպրոց՝ տեսչութեամբ եկեղեցու հոգեւոր հովիւ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի: Եկեղեցու մկրտութեան աւազանը կառուցւել է Նազարեան ընտանիքի բարերարութեամբ՝ ի յիշատակ Ներսէս Նազարեանի:
Եկեղեցուն կից՝ ներքնայարկում գտնւող սրահում, որը վերանորոգւել եւ կահաւորւել է Բաբախանեան ընտանիքի նիւթական օժանդակութեամբ, իր հարազատ, նահատակ զինւոր Նորիկ Բաբախանեանի յիշատակին, կայանում են ազգային, կրօնական ու մշակութային միջոցառումներ, իսկ վերնայարկում «Հայ կին» միութեան կից Սարդարապատ քաղաքամասում գործող «Անի» միութեան կենտրոնատեղին է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։