Հա

Համայնք

31/05/2014 - 11:20

Արցախի «Մենք ենք մեր սարերը» համոյթը՝ «Ալիք»-ի յարկի տակ

Մայիսի 24-ին, «Ալիք» այցելեց Մայիսեան յաղթանակների տօների առիթով Թեհրան ժամանած Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի համոյթի կատարողական խումբը:Տեղի ունեցած հանդիպման ընթացքում օրաթերթիս գլխաւոր խմբագրի միջոցով ներկայացւեց «Ալիք»-ի անցած ուղին եւ թէ ինչպիսի մարտահրաւէրների առջեւ է կանգնած իրանահայ համայնքը՝ ե՛ւ կազմակերպչական, ե՛ւ հայկական արւեստն ու մշակոյթը սերունդներին փոխանցելու գործում:

«ԱԼԻՔ» - Մայիսի 24-ին, «Ալիք» այցելեց Մայիսեան յաղթանակների տօների առիթով Թեհրան ժամանած Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի համոյթի կատարողական խումբը:Տեղի ունեցած հանդիպման ընթացքում օրաթերթիս գլխաւոր խմբագրի միջոցով ներկայացւեց «Ալիք»-ի անցած ուղին եւ թէ ինչպիսի մարտահրաւէրների առջեւ է կանգնած իրանահայ համայնքը՝ ե՛ւ կազմակերպչական, ե՛ւ հայկական արւեստն ու մշակոյթը սերունդներին փոխանցելու գործում:
«Մենք ենք մեր սարերը» համոյթի պատասխանատուները եւս կիսւելով կարծիքներով, ընդգծեցին նմանօրինակ այցերի կարեւորութեան մասին՝ նշելով, որ այսպիսով հնարաւոր կը լինի ազգային երգն ու մշակոյթը արհեստավարժ կատարողների մատուցմամբ իւրաքանչիւր հայի սեփականութիւնը դարձնել: Հանդիպումից յետոյ, որը տեղի ունեցաւ մտերմիկ մթնոլորտում, համոյթն այցելելով օրաթերթիս արխիւային դարաններ եւ խմբագրատուն, ծանօթացաւ նաեւ իր անցեալով ու դեռ շարունակւող գործունէութեամբ, Իրանի մամուլի պատմութեան երկրորդ թերթի՝ «Ալիք»-ի էութեանն ու լրատւութեան ձեւաչափերին:
Յիշեցնենք, որ «Մենք ենք մեր սարերը» պետական երգի-պարի համոյթի ելոյթները դեռ շարունակւում են թեհրանահայ բեմերի վրայ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։