Հա

Համայնք

20/04/2017

Աշակերտները ոգեկոչեցին Ցեղասպանութեան 102-րդ տարելիցը՝ պահանջելով Հայ Դատի արդար ու վերջնական հանգուցալուծումը

Երէկ՝ ապրիլի 19-ի առաւօտեան տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի ոգեկոչման աշակերտական ծրագիրը Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Սասունցի Դաւիթ» սրահում: 

«alikonline.ir»,  Սիւնէ Ֆարմանեան - Երէկ՝ ապրիլի 19-ի առաւօտեան տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի ոգեկոչման աշակերտական ծրագիրը Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Սասունցի Դաւիթ» սրահում: 

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի միջոցով կազմակերպւած ծրագիրը նախատեսւած էր հայոց միջնակարգ օղակում սովորող աշակերտների, նաեւ՝ ուրբաթօրեայ դասընթացներին մասնակցող աշակերտութեան համար: 

Ծրագիրը մեկնարկեց «Մարի Մանուկեան» դպրոցի աշակերտական երգչախմբի՝ Տէրունական աղօթքի կատրումով, որին յաջորդեց ծաղիկների մատուցման արարողութիւնը, որտեղ աշակերտները յարգանքի տուրք մատուցեցին Հայոց Ցեղասպանութեան եւ Արցախեան քառօրեայ պատերազմում զոհւած նահատակների յիշատակը յաւերժացնող յիշատակի առջեւ: 

Միջոցառումը յագեցած էր ասմունքային եւ երգչախմբային կատարումներով, աշակերտների կատարմամբ հնչեցին հայրենասիրական երգեր, ցուցադրւեց տեսաֆիլմեր, որոնց թւում էր՝ «Աւրորա» մրցանակաբաշխութեան մասին պատմող ֆիլմը: 

Ընթացքում աշակերտները բարձրաձայն կանչերով եւ լոզունգներով իրենց ցասումն ու բողոքն արտայայտեցին ընդդէմ Թուրքիա բռնակալ պետութեան՝ պահանջելով Հայ Դատի արդար ու վերջնական հանգուցալուծումը: 

Միջոցառումն աւարտւեց «Սարդարապատ» երգով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։