Հա

Համայնք

26/12/2017 - 13:20

Սրբազան Հայրը՝ Թեհրանի քաղխորհրդի նիստի ընթացքում. «Իրանը եղել է, եւ է՛ տարբեր կրօնների հետեւորդների հայրենիքն ու երկխօսութեան եւ գոյակցութեան երկիր»

Այսօր` դեկտեմբերի 26-ի առաւօտեան Թեհրանի քաղխորհրդի հրաւէրով Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի գլխաւորած պատւիրակութիւնը, որի կազմում էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչներ Վարուժ Յովհաննիսեանը, Արմինէ Սեթխանեանը եւ Զօրիկ Կարապետեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Գէորգ Վարդանեանը եւ Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը, այցելեցին Թեհրանի քաղխորհուրդի շէնք, որտեղ ներկայ գտնւեցին քաղխորհրդի հերթական՝ 33-րդ նիստին:

«alikonline.ir», Ս. Ֆարմանեան - Այսօր` դեկտեմբերի 26-ի առաւօտեան Թեհրանի քաղխորհրդի հրաւէրով Թ. Հ. Թ. Առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի գլխաւորած պատւիրակութիւնը, որի կազմում էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչներ Վարուժ Յովհաննիսեանը, Արմինէ Սեթխանեանը եւ Զօրիկ Կարապետեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Գէորգ Վարդանեանը եւ Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը, այցելեցին Թեհրանի քաղխորհուրդի շէնք, որտեղ ներկայ գտնւեցին քաղխորհրդի հերթական՝ 33-րդ նիստին:

Քաղխորհրդարանում պատւիրակութեանն ընդունեցին խորհրդի նախագահ Մոհսեն Հաշեմին եւ անդամները: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղխորհրդի նախագահը բոլոր ներկաների անունից շնորհաւորեց Սուրբ Ծննդեան եւ Ամանորի տօների կապակցութեամբ՝ նշելով. «Անժխտելի է կրօնական փոքրամասնութիւնների, յատկապէս՝ իրանահայ համայնքի դերակատարութիւնն Իրանի պատմութեան տարբեր փուլերում, այդ թւում՝ յեղափոխութեան յաղթանակի, պարտադրեալ պատերազմի եւ այսօր երկրի շինարարութեան ասպարէզներում»:

Սրբազան Հայրն, էլ իր հերթին ողջունելով ներկաներին իր շնորհակալական խօսքերն յայտնեց ընդունելութեան կապակցութեամբ:

Իր խօսքերում նա յիշեցրեց, որ պատմութեան ողջ ընթացքում խաղաղութիւնն ու արդարութիւնը կեանքի են կոչւել միայն այն ժամանակ, երբ Աստւածային կրօնների հետեւորդների մօտ թեւածել է երկխօսութիւնը, փոխադարձ սէրն ու յարգանքը:

«Իրանի պատմութիւնը վկայում է, որ Իրանում մարդկութիւնն իր կեանքի ամենահին ժամանակներից սկսեալ տարբեր կրօնների հետեւորդները միասին ապրել ու գործել են եւ համատեղ գոյակցութեամբ, փոխադարձ սիրով եւ յարգանքով վկայել են իրենց Սուրբ գրքերի բովանդակութեան ճշմարտացիութիւնը»,- ասաց Սրբազան Հայրն՝ ընդգծելով, որ այսօր էլ Իրանում կրօնների եւ յատկապէս միաստւածային կրօնների հետեւորդները վայելում են իսլամական սահմանադրութեամբ իրենց տրւած ազատութիւնը՝ իրենց անձնական իրաւունքների գործադրութեամբ:

«Իրանը եղել է, եւ է՛ տարբեր կրօնների հետեւորդների հայրենիքն ու երկխօսութեան եւ գոյակցութեան երկիր: Դժբախտաբար դուրսի աշխարհն անգիտակից է այս իրողութեանը»,- նշեց նա:

Խօսելով Երուսաղէմի շուրջ ստեղծւած իրավիճակի մասին, թեմակալ առաջնորդը նշեց, որ սիրոյ եւ խաղաղութեան ծննդավայր Բեթղեհէմն իր շրջակայքով, այս օրերին ճգնաժամային վիճակում է գտնւում, որի պատճառը Միացեալ Նահանգների դեսպանատունը Թել Աւիւից Երուսաղէմ փոխադրելու մասին նախագահ Թրամփի որոշումն է: 

«Միացեալ Նահանգների նախագահի տխրահռչակ եւ անարդար որոշումը, իր երկրի դեսպանատան Թել Աւիւից փոխադրութիւնը Երուսաղէմ, անտեսելով միջազգային ամէն տեսակ կարգ ու կանոն, ամբողջ աշխարհի արդարամիտ ժողովուրդներին նոր մարտահրաւէրների առաջ դրեց»,- նշեց թեմակալ առաջնորդը:

«Այստեղ ուզում ենք կարեւորութեամբ նշել, որ քրիստոնէական աստւածաբանութեան մէջ հինկտակարանեան Իսրայէլը դադարեց գոյութիւն ունենալ այն օրւանից, երբ մերժեց Քրիստոսին ընդունել իբրեւ մարգարէների կողմից խոստացւած Մեսիա եւ Օծեալ Տէր: Հետեւաբար Պաղեստինը պաղեստինցի ժողովրդի երկիրն է, եւ Երուսաղէմը նրա մայրաքաղաքը. սխալ է ասել, որ Երուսաղէմը հնուց ի վեր Իսրայէլի մայրաքաղաքն է եղել»,- ընդգծեց նա:

Սրբազան Հայրը նշեց, որ տօնական այս օրերին աշխարհն առաւել քան երբեւէ խաղաղութեան, սիրոյ եւ հաճութեան կարիքն ունի: Նա Աստծուց՝ աշխարհի, Մերձաւոր Արեւելքի եւ Իրանի ժողովրդի համար խաղաղութիւն խնդրեց:

Վերջում, Քաղխորհրդի անդամ Մոհամմադ Ջաւադ Հաղշենասնը մօտենալով պատւիրակութեանը, ողջունեց նրանց եւ շնորհաւորեց Սուրբ Ծննդեան եւ Ամանորի տօների կապակցութեամբ եւ կարեւորեց Թեհրանի բոլոր քաղաքացիների ներգրաււածութիւնը քաղաքի ղեկավարման գործում:

Յարակից լուրեր

  • Կրօնների երկխօսութեան կենտրոնից այցելեցին Սրբազան Հօրը
    Կրօնների երկխօսութեան կենտրոնից այցելեցին Սրբազան Հօրը

    Թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հիւանդանոց կեցութեան օրերին, երեքշաբթի հոկտեմբերի 8-ի երեկոյեան, իրեն այցելութեան եկան Կրօնների երկխօսութեան կենտրոնի տնօրէն՝ հոջ. Մահդի Թասխիրին, որին ընկերակցում էին տկն. Ռաշիդբէյգին, դոկտ. Մոզաֆարին եւ պրն. Ամերին:

  • Վրաց երէցական եկեղեցու Մալխազ եպիսկոպոսի այցը ազգային առաջնորդարան
    Վրաց երէցական եկեղեցու Մալխազ եպիսկոպոսի այցը ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի, թւականիս 28 օգոստոսի կէսօրից յետոյ ժամը 13։00-ին Վրաց երէցական եկեղեցու Մալխազ եպիսկոպոսը, որը Իրանում հիւրն էր Իրանի հոգեւոր փաստագրական ֆիլմեր նկարահանող Սիդէ ընկրեութեան, այցելեց թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին։

  • Ծանօթացման հանդիպում Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով նոր պատասխանատուի հետ
    Ծանօթացման հանդիպում Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով նոր պատասխանատուի հետ

    Հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ նախաձեռութեամբ եւ ներկայութեամբ  Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, երեքշաբթի օգոստոսի 27-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում, ծանօթացման հանդիպում էր կազմակերպւել, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով նոր պատասխանատու՝ պրն. Սէյէդ Մոջթաբա Միրդեհղանի հետ:

  • Ռուսաստանի Դաշնութեան դեսպանի այցը
    Ռուսաստանի Դաշնութեան դեսպանի այցը

    Երեքշաբթի, 27 օգոստոսի 2019 թ.-ի առաւօտեան, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, իր տիկինը՝ Անահիտ Ջաղարեանը, քաղաքավարական այցով հանդիպեցին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Երեքշաբթի, թւականիս օգոստոսի 27-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Հայ կին» միութեան կից աշխատող «Անի» միութեան վարչութեան նորընտիր անդամուհիներին:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։