Հա

Համայնք

27/07/2019 - 11:00

4 հայ թեկնածուներ Թեհրանի տարբեր թաղամասերի թաղային խորհրդի անդամ են ընտրւել

Երէկ՝ ժամը 20:00-ին աւարտւեց Թեհրանի թաղային խորհրդների ընտրութիւնները1

«alikonline.ir»- Երէկ՝ ժամը 20:00-ին աւարտւեց Թեհրանի թաղային խորհրդների ընտրութիւնները. Հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Ըստ թաղային խորհրդի տեղեկատւական կոմիտէի ներկայացրած նախնական տւեալների՝ ընտրութիւններին մասնակցել են 509 հազար 108 ընտրող, 12 հազար 30 թեկնածու մայրաքաղաքի 352 ընտրական տեղամասերում:

Նախնական տւեալների համաձայն՝ Թեհրանի թաղային խորհրդի 3-րդ քաղաքամասի «Արարատ» թաղամասում, թաղային խորհրդի անդամ են ընտրւել 3 հայ թեկնածուներ՝ Արէն Պօղոսեան Հաֆթւանին, Դարւին Աւագեանը եւ Ասպէտ Նազարեանը:

8-րդ քաղաքամասում՝ Զարքեշի (Սասուն)  թաղային խորհրդի անդամ է ընտրւելը Ռոմիկ Նազարեանը, իսկ նոյն քաղաքամասից Ռոբերտ Ռէյհանեանը, Արգին Մատթէոսեանը, Արբի Ալլահվերդեանն ու Վալենտին Դիլանչեանն էլ ընտրւել են անձնափոխանորդ անդամներ:

Թեհրանի 8-րդ քաղաքամասի՝ Մաջիդիէի (Զէյթուն)  թաղային խորհրդի անձնափոխանորդներ են ընտրւել Էդւարդ Մինաս Մասիհին, Արտոյտ Զոհրաբեանը եւ Վահէ Խաչատրեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։