Հա

Համայնք

Items filtered by date: Հինգշաբթի, 15 Օգոստոսի 2019 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Իրանն իր ժամանականից պատմութեան ընթացքում երբեւէ պատերազմ չի նախաձեռնել, եւ չի էլ նախաձեռնի, բայց, միւնոյն ժամանակ, պատրաստ է առանց վարանումի պաշտպանւելու, եւ արագ ու դաժան պատասխան կը տայ ցանկացած ագրեսիայի:

Published in Իրան

ՀՅԴ Լիբանաին Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի հայ պատգամաւոր Յակոբ Բագրատունին տեսակապի միջոցով Tert.am-ի հետ զրոյցում ասաց՝ Սփիւռքում ողջունում են համահայկական օրակարգ ստեղծելու գաղափարը, սակայն սա նոր բան չէ. նախկինում էլ՝ թէ՛ Սփիւռքում, թէ՛ Հայաստանում այս հարցը եղել է օրակարգային:

Համահայկական 7- րդ ամառային խաղերին, չնայած չներկայանալու մասին որոշ կանխատեսումների, բաւականին ընդգրկուն կազմով՝ 220 հոգի, մասնակցում է Իրանի պատւիրակութիւնը:

Published in Մարզական

Օգոստոսի 13-ին, Հայաստանի սահմանին հակառակորդի կողմից արձակւած կրակոցի հետեւանքով պայմանագրային զինծառայող է վիրաւորւել. վերջին 20 օրերի ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանին հակառակորդի կրակի հետեւանքով ՀՀ ԶՈւ-ն ունեցել է մէկ կորուստ, եւ գրանցւել է վիրաւորման երկու դէպք: Հայաստանի սահմանին հակառակորդի կողմից լարւածութեան մեծացման պատճառների, դրա հետեւանքների մասին Tert.am-ը զրուցել է ռազմական փորձագէտ, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարեանի հետ։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը երկրորդ անգամ նւաճեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացւած արագ եւ կայծակնային խաղի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) յաղթողի կոչումը՝ միանձնեայ գրաւելով առաջին տեղը:

Published in Մարզական

Չորեքշաբթի՝ օգոստոսի 14-ին, Հայաստանում ընթացող Համահայկական 7-րդ խաղերի եօթերորդ օրւայ արդիւնքում, Սպահանի մարզական քարաւանը շարունակեց իր յաջողութիւնների շարանը։

Published in Նոր Ջուղա

Թուրքիայի նախագահի կողմից խոստացւած հերթական յաղթանակը, վստահաբար, վերաբերում է Սիրիայի հիւսիս-արեւելքում՝ մասնաւորապէս Եփրատ գետից արեւելք գտնւող հիմնականում քրդաբնակ շրջաններում այնքան շահարկւած ռազմագործողութեան մեկնարկին։ Մինչդեռ ուշագրաւ է, որ նոր յաղթանակի վերաբերեալ Էրդողանի խոստումը յաջորդել է դրանից ընդամենը օրեր առաջ՝ օգոստոսի 5-7-ին, Անկարայում տեղի ունեցած ամերիկեան եւ թուրքական զինւորական պատւիրակութիւնների հանդիպմանը՝ Սիրիայի վերոնշեալ հատւածում անվտանգութեան գօտու ստեղծման աշխատանքների համակարգման հարցով:

Published in Միջազգային

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ պետութեան ղեկավար ընտրւելուց յետոյ մինչեւ 5 միլիարդ դոլար է կորցրել:

Published in Միջազգային

Իրանը մշտապէս աջակցում է միասնական Եմէնին: Այս մասին յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին, մեկնաբանելով Եմէնի վերջին իրադարձութիւնները:

Published in Իրան

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։