Հա

Համայնք

Կիրակի, 24 Սեպտեմբերի 2017 11:20

Բազմաթիւ ժպիտներ, ծաղիկներ եւ գոյնզգոյն փուչիկներ. «Էլպիս Ֆերահեան»-ում կրկնակի տօն է

Երէկ՝ սեպտեմբերի 23-ին Իրանում գործող բոլոր դպրոցներում բազմամարդ եւ տօնական տրամադրութիւն էր տիրում: Միլիոնաւոր աշակերտներ, այդ թւում իրանահայ աշակերտ-աշակերտուհիներ, նշում էին 2017-2018 թւականի ուսումնական տարւայ առաջին զանգը:

«alikonline.ir», Սիւնէ Ֆարմանեան - Երէկ՝ սեպտեմբերի 23-ին Իրանում գործող բոլոր դպրոցներում բազմամարդ եւ տօնական տրամադրութիւն էր տիրում: Միլիոնաւոր աշակերտներ, այդ թւում իրանահայ աշակերտ-աշակերտուհիներ, նշում էին 2017-2018 թւականի ուսումնական տարւայ առաջին զանգը:

Առաջին զանգ, առաջին քայլեր` դէպի գիտելիքի անսահման աշխարհ, այդ թւում նաեւ յոյզեր` աշակերտական նստարանին. սրանք գուցէ մանկութիւնից պատանեկութիւն գնացող ճանապարհի ամենաքաղցր յուշերն են:

Օրը կրկնակի անմոռանալի ու յուզումնախառն է նաեւ այն ծնողների համար, որոնք իրենց զաւակներին առաջին անգամ մանկապարտէզ են տանում:

Հայոց ազգ. «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի համար երէկ իւրովի օր էր, կրկնակի տօն. մանկապարտէզը թեւակոխում է իր հիմնադրման 75-ամեակը:

Բազմաթիւ ժպիտներ, ծաղիկներ եւ գոյնզգոյն փուչիկներ այս ամէնը, երէկ կարելի էր տեսնել «Էլպիս Ֆերահեան»-ի բակում:

Մանկապարտէզի առաջին զանգի արարողութեանը ներկայ էին Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրթական խորհուրդների, ազգային մարմինների ներկայացուցիչներ, ուսուցչուհիներ եւ ծնողներ:

Միջոցառումը մեկնարկեց Տէրունական աղօթքով, որից յետոյ բացման խօսքով հանդէս եկաւ մանկապարտէզի տեսչուհի Այրինա Նորաւեանը, որում անդրադարձաւ մանկապարտէզի դերին ու կարեւորութեանը՝ իրանահայ կեանքում:

«75 տարի առաջ ինչպէս հիմա. ձեր նման բալիկներ՝ անմեղ ու երեւի մի քիչ մտահոգ հայեացքներով իրենց ծնողների ընկերակցութեամբ ներկայ գտնւեցին «Քուշեշ» մանկապատէզի հիմնադրման առաջին զանգի արարողութեանը. այդ աշակերտ-ուհիներից ոմանք կարելի է այսօր այստեղ ներկայ լինեն, որպէս տատիկ կամ պապիկ. նոյն կրթօջախի 75-րդ առաջին զանգի արարողութեանը»,- նշեց նա՝ յաւելելով. «Մենք այսօր պարծենում ենք, որ մեր առաջնորդ Սրբազան Հայրերի ու հոգեւորականների, ազգային իշխանութեան պատկան մարմինների, հոգաբարձութեան կազմերի, ծնողական խորհուրդների, բարերարների, գիտակից ծնողների, հոգատար ուսուցչուհիների ու պաշտօնեաների համատեղ ջանքերի շնորհիւ 75 տարի շարունակ կանգուն է մնացել «Ֆերահեան» ազգային մանկապարտէզի սիւները, որտեղ սերունդները վերցնում են իրենց հասարակական առաջին քայլերը»:

Միջոցառումը յագեցած էր պարային կատարումներով, որտեղ ելոյթ ունեցան Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» պարախմբի սաները:

Իր ելոյթում, Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ողջունելով «Էլպիս Ֆերահեան» ազգային մանկապարտէզի 75 ամեայ երթն ասաց. «75 տարիներ շարունակ «Էլպիս Ֆերահեան»-ի երկնքի ներքեւ հնչեցին հայոց տառեր եւ այսօր մեզ է հասել, որպէսզի պահենք ու պահպանենք մանկապարտէզը»:

Սրբազան Հայրը, շարունակելով իր խօսքը նշեց. «Շատ ուրախ եմ երբ ձեր ժպիտներն եմ տեսնում: Մենք մեր մանուկների համար ամէն ինչ պէտք է անենք, որպէսզի հայոց դպրոցները կանգուն լինեն, եւ մեր զաւակները յաճախեն հայկական կրթօջախ»:

«Ես ձեզ վստահեցնում եմ սիրելիներ, որ հայկական դպրոցների գիտութեան մակարդակը գտնւում է շատ լաւ վիճակում, սակայն դժբախտաբար մեր մէջ բոյն է դրել օտարամոլութիւնը՝ ինչ որ օտարինն է. ասում ենք լաւն է»,- ընդգծեց Սրբազան Հայրը՝ գնահատելով հայկական դպրոցների կրթութեան մակարդակը եւ կարեւորելով հայկական կրթօջախները:

Միջոցառման ժամանակ փոքրիկները երաժշտութեան տակ անհոգ թռչկոտում-ուրախանում էին:

Վերջում, Սրբազան Հայրը մօտենալով դպրոցի զանգին հնչեցրեց «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի 2017-2018 թւականի առաջին զանգը:

Յարակից Հրապարակումներ

  • Խօսք սիրոյ, օրհնութեան եւ գնահատանքի
    Խօսք սիրոյ, օրհնութեան եւ գնահատանքի

    Մեզի ուղղւած պաշտօնական նամակից ուրախութեամբ իմացանք, որ «Էլպիս Ֆերահեան» ազգ. մանկապարտէզի ընտանիքը՝ տեսչութիւն, ծնողական խորհուրդ, աշակերտութիւն եւ ծնողներ, որոշել է յատուկ հանդիսութիւններով եւ մի գրքոյկի հրատարակութեամբ նշել իր հիմնադրութեան 75-ամեակը։

  • Հեռախօս «Ալիք»-ին
    Հեռախօս «Ալիք»-ին

    Թւականիս մայիսի 22-ին ներկայ եղայ ազգային «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզ-նախակրթարանի կանաչ խմբակի տարեվերջի հանդէսին: Երկար ժամանակ էր, ինչ նման միջոցառումների չէի մասնակցել:
    Իհարկէ մանկապարտէզում կազմակերպւող իւրաքանչիւր միջոցառում իսկական տօն է եւ այն տօնի է վերածւում տեսչուհու եւ մանկավարժների անմնացորդ ջանքերի շնորհիւ:

  • Հեռախօս «Ալիք»-ին
    Հեռախօս «Ալիք»-ին

    Տարեցները հայ ընտանիքի հիմնասիւնն են, մեր ընտանեկան հիմքերի անկիւնաքարը... Ելնելով այս մտասեւեռումից, արդէն երկրորդ անգամ է, որ «Էլպիս Ֆերահեան» ազգային մանկապարտէզ-նախակրթարանի ծնողական խորհուրդը հանդէս է գալիս գեղեցիկ աւանդոյթային նախաձեռնութեամբ՝ կազմակերպելով համապարփակ շրջագայութիւն տարեց տատիկների համար:

  • «Ա. Սողոմոնեան» միջնակարգ դպրոցում ուսումնական տարեմուտն սկսւեց Սրբազան Հօր մասնակցութեամբ
    «Ա. Սողոմոնեան» միջնակարգ դպրոցում ուսումնական տարեմուտն սկսւեց Սրբազան Հօր մասնակցութեամբ

    Չորեքշաբթի, սեպտեմբերի 23-ին (մեհրի 1) Իրանի ամբողջ տարածքում սկսւեց ուսումնական նոր տարեշրջանը: 2015-2016 ուս. տարին հայոց ազգային «Ա. Սողոմոնեան» միջնակարգ եւ «Նայիրի» ուղեցոյց դպրոցները սկսեցին միասնական ծրագրով՝ Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի մասնակցութեամբ:

  • Սիրիայի հայկական վարժարանները պատրաստւում են նոր ուսումնական տարւան
    Սիրիայի հայկական վարժարանները պատրաստւում են նոր ուսումնական տարւան

    Սիրիայի հայկական վարժարանները նախապատրաստւում են 2015-16 թթ. ուսումնական տարւան: Այս մասին գրում է Հալէպի «Գանձասար» թերթի ֆէյսբուքեան էջը:
    Ըստ աղբիւրի, Հալէպում իրավիճակը շարունակում է մնալ լարւած: Երկու օր առաջ զինեալ ահաբեկչական խմբաւորումները հրթիռակոծել էին Հալէպի Մոկամպօ շրջանը, արձանագրւել էին զոհեր, վիրաւորներ, նիւթական մեծ վնասներ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Իրաքեան Քուրդստանին հասնել անկախութեանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։