Հա

Համայնք

03/01/2018

Նոր տարւայ դիմաւորում եկեղեցիներում

Թեհրանի մեր ժողովուրդը, կիրակի, 31 դեկտեմբերի կէս գիշերւան տարեմուտի առիթով մասնակցեց ս. եւ անմահ պատարագին, Թեհրանի Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում:

Թեհրանի մեր ժողովուրդը, կիրակի, 31 դեկտեմբերի կէս գիշերւան տարեմուտի առիթով մասնակցեց ս. եւ անմահ պատարագին, Թեհրանի  Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում:

Ս. Սարգիս եկեղեցում պատարագեց եւ քարոզեց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագեց եւ քարոզեց առաջնորդական փոխանորդ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը:

Թեհրանի բոլոր եկեղեցիներում պատարագ մատուցւեց նաեւ երկուշաբթի, 1 յունւար 2018 թ.-ի առաւօտեան:

Մեր հաւատացեալ ժողովուրդը ներկայ գտնւելով ս. պատարագի եւ սկսւող 2018 Նոր տարւան առաջին րոպէները անցկացնելով եկեղեցում, Աստծու ներկայութեան մէջ, միաժամանակ աղօթեց աշխարհի խաղաղութեան, մեր ժողովրդի, եկեղեցու եւ հայրենիքի յաւերժութեան համար:

Ս. եւ անմահ պատարագից անմիջապէս յետոյ Սրբազան Հայրը շնորհաւորութիւններ ընդունեց ազգային առաջնորդարանի դահլիճում:

Սոյն առիթով Սրբազան Հօրը շնորհաւորանքի եկած էր նաեւ Թեհրանի 9-րդ շրջանի քաղաքապետն իր անմիջական գործակիցներով:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Ս. Աստւածածնայ տօնը Թեհրանի եկեղեցիներում
    Ս. Աստւածածնայ տօնը Թեհրանի եկեղեցիներում

    Թւականիս կիրակի 12 օգոստոսի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով պատարագ:

  • Քրիստոսի Այլակերպութեան տօնը Թեհրանի եկեղեցիներում
    Քրիստոսի Այլակերպութեան տօնը Թեհրանի եկեղեցիներում

    Կիրակի, 8 յուլիս 2018-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց հադիսաւոր ս. պատարագ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Այլակերպութեան (Պայծառակերպութեան) տօնի առիթով։

  • Ճրագալոյցի եւ Ս. Յարութեան պատարագները Թեհրանի հայոց եկեղեցիներում
    Ճրագալոյցի եւ Ս. Յարութեան պատարագները Թեհրանի հայոց եկեղեցիներում

    Քրիստոսի մահը եւ Նրա մեռելներից յարութիւնը կազմում են քրիստոնէական կրօնի ու հաւատի գլխաւոր երկու սիւները: 

    Քրիստոսի հրաշափառ Յարութեան ուրախ տօնի առիթով, թւականիս շաբաթ 31 մարտի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ճրագալոյցի պատարագը, հաւատացեալների հոծ բազմութեամբ եւ ներկայութեամբ: 

  • Աւագ ուրբաթ - կարգ թաղման
    Աւագ ուրբաթ - կարգ թաղման

    Աւագ ուրբաթը հանդիսանում է մարդացեալ Աստւածորդու Յիսուսի իբրեւ «Խոնարհ ծառայ»ի եւ զոհի երկրաւոր կեանքի, առաքելութեան, տառապանքի ու չարչարանքների աւարտն ու պսակումը, որը սակայն վերջակէտը չէր Քրիստոսի առաքելութեան:

  • Աւագ հինգշաբթին Թեհրանի եկեղեցիներում
    Աւագ հինգշաբթին Թեհրանի եկեղեցիներում

    Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը կանխող Աւագ շաբաթւայ ընթացքին տեղի ունեցող եկեղեցական արարողութիւնների շրջագծում, Աւագ հինգշաթին նկատւում է ամենաբովանդակալին: Այդ օր եկեղեցական արարողութիւնները սկսւում են առաւօտեան և իրենց աւարտին են հասնում կէս գիշերին, Քրիստոսի կեանքին ու առաքելութեանը իմաստ տւող երեք իրերայաջորդ հանգրւանների հետեւողութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։