Հա

Համայնք

08/03/2018 - 12:30

Հաղորդագրութիւն

Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի Թեհրանի Կենտրոնական յանձնախումբը աչալրջօրէն իր աշխատանքները շարունակում է։ 

Երկուշաբթի, 5 մարտ 2018-ին Յանձնախումբը ունեցաւ իր հերթական նիստը նախագահութեամբ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի։ 

Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի Թեհրանի Կենտրոնական յանձնախումբը աչալրջօրէն իր աշխատանքները շարունակում է։ 

Երկուշաբթի, 5 մարտ 2018-ին Յանձնախումբը ունեցաւ իր հերթական նիստը նախագահութեամբ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի։ 

Ժողովականները նկատի ունենալով 100-ամեակի խորունկ, իմաստալից եւ բազմանշանակ իրականութիւնն ու մանաւանդ ամեակից ճառագայթող գաղափարներով սերունդները դաստիարակելու անհրաժեշտութիւնն ու այժմէականութիւնը, յետ կարծիքների փոխանակման, ընդհանրութեան մէջ ուսումնասիրեցին պիւտճէն, համաձայն առաջադրւած ծրագրին, որն ընդգրկելու է քարոզչական, ձեռնարկների կազմակերպում, երիտասարդական, աշակերտական եւ հրատարակչական աշխատանքներ, ինչպէս նաեւ ուխտագնացութիւն, ազգային-ազատագրական երգերի համերգ, համագումարներ եւ այլն։

Այս առիթով պատրաստւում է նաեւ յատուկ մի խաչքար նւիրւած հարիւրամեակին եւ որի բացման արարողութեամբ մեկնարկելու են 100-ամեակի ձեռնարկները տարածւած ամբողջ 2018 տարւայ վրայ։ 

Յառաջիկային յաւելեալ մանրամասնութիւններ կը փոխանցւին մեր ժողովրդի սիրելի զաւակներին։

Թղթակից

Յարակից լուրեր

  • Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը
    Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը

    Թեհրանի հայոց թեմի առաջնոդը՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան Բանակի օրւայ կապակցութեամբ շնորհաւորական ուղերձ է յղել յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիին: Ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Մի երկրի եւ նրա ժողովրդի ապահովութեան, խաղաղ կեցութեան, անվտանգութեան երաշխիքը իր բանակն է, քաջ ու մարտունակ բանակը։

  • Կոչ մեր սիրելի ժողովրդին
    Կոչ մեր սիրելի ժողովրդին

    Տօնական այս օրերին, երբ Աւագ Շաբաթւայ խորհրդով ենք ապրում, կոչ եմ անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ իրենց անվերապահ մասնակցութիւնը բերեն Իրանի տարբեր շրջաններում տեղի ունեցած աղէտի պատճառով տուն-տեղ կորցրած աղէտահարների համար ընթացքի մէջ եղող հանգանակութեան։

  • Հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը Թեհրանում
    Հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը Թեհրանում

    Ուրախութեամբ յայտնում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի առաջարկով եւ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով Թեհրանում է գտնւում հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը:

  • Առաջնորդարանի այցելուներ
    Առաջնորդարանի այցելուներ

    Չորեքշաբթի, 17 ապրիլ 2019 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց իրանահայ ազգային-հասարակական գործիչ եւ բարերար՝ պրն. Լեւոն Ահարոնեանին եւ գործարար՝ պրն. Րաֆֆիկ Ազարեանին:

  • Հանդիպում ազգային առաջնորդարանում
    Հանդիպում ազգային առաջնորդարանում

    Ապրիլի 29-30-ին, Իրանի Քիշ կղզիում տեղի է ունենալու եօթերորդ տարածաշրջանային միջազգային համագումար, կազմակերպւած Համաշխարհային Առողջապահութեան կառոյցի եւ Թեհրանի Բժշկագիտական համալսարանի ֆակուլտետի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։