Հա

Համայնք

11/03/2018 - 11:00

Կրօնների երկխօսութեան կենտրոնի տնօրէնն այցելեց Սրբազան Հօրը

Շաբաթ, մարտի 10-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Կրօնների երկխօսութեան կենտրոնի տնօրէն՝ հոջ. Մեհդի Թասխիրիին, որին ընկերակցում էին տկն. Ռաշիդբէյգին եւ պրն. Մոխթարեանը:

Շաբաթ, մարտի 10-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Կրօնների երկխօսութեան կենտրոնի տնօրէն՝ հոջ. Մեհդի Թասխիրիին, որին ընկերակցում էին տկն. Ռաշիդբէյգին եւ պրն. Մոխթարեանը:

Սրբազան Հայրը բարի գալուստ մաղթեց եւ խօսեցին յառաջիկայ մայիս-յունիսին Լիբանանում տեղի ունենալիք իսլամ-քրիստոնեայ համագումարին, կենտրոնի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միջեւ: 

Խօսւեց համագումարի թեմայի շուրջ, որ լինելու է՝ «Կրօն եւ բնութիւն»: 

Խօսւեց նաեւ Ասիայի եկեղեցիների խորհրդի ընդհանուր քարտուղարի Իրան գալիք այցելութեան մասին, ինչպէս նաեւ իլամ-քրիստոնեայ յարաբերութիւնների մասին ընդհանրապէս: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Երեքշաբթի, 18 յունիս, 2019 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց ԱՄՆ-ում երկար տարիների (շուրջ 55 տարի) համալսարանի դասախօս՝ դոկտ. Մասուդ Ղադեսիին:

  • Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղարի հետ
    Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղարի հետ

    Ռուսաստանի Ուֆա քաղաքում անցկացւող Անվտանգութեան հարցերը համակարգող բարձարագոյն ներկայացուցիչների 10-րդ համագումարի շրջանակներում, Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի հետ:

  • Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Վարչութեան անդամները ազգային առաջնորդարանում
    Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Վարչութեան անդամները ազգային առաջնորդարանում

    Շաբաթ, 2019 թ.-ի յունիսի 15-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան նորընտիր վարչութեան անդամների ներկայացուցիչներին:

  • Հայաստանի Համահայկական խաղերի գործադիր կոմիտէում Իրանի ներկայացուցիչն ազգային առաջնորդարանում
    Հայաստանի Համահայկական խաղերի գործադիր կոմիտէում Իրանի ներկայացուցիչն ազգային առաջնորդարանում

    Շաբաթ, յունիսի 15-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանի Համահայկական 7-րդ խաղերի գործադիր կոմիտէում Իրանի ներկայացուցիչ՝ պրն. Հէնրիկ Խալոյեանին:

  • Տեղի է ունեցել ՀՅԴ - ԲՀԿ հանդիպում
    Տեղի է ունեցել ՀՅԴ - ԲՀԿ հանդիպում

    Յունիսի 17-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ, «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ղեկավարութեան հետ տեղի է ունեցել միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցութեան կողմից մասնակցել են ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը եւ ՀՅԴ մասնագիտական ոլորտային յանձնախմբերի համակարգող Արծւիկ Մինասեանը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։