Հա

Համայնք

%PM, %12 %513 %2018 %14:%Մրտ

Պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեան. «Խորհրդարանն անտարբեր չգտնւեց ծագած սոցիալ-տնտեսական վիճակի հետ կապւած դժգոհութեան ալիքի նկատմամբ»

Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Կարէն Խանլարեանը մօտ անցեալում երկրի տարբեր շրջաններում ծագած դժգոհութիւնների ալիքներին է անդրադարձել «Սիփան» միութիւնում ունեցած իր վերջին հանդիպմանը եւ նշել, որ դրանք անուղղակիօրէն կապ ունեն պետբուջէի քննարկմանը նախորդած յայտարարութիւններին:

«ԱԼԻՔ» - Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Կարէն Խանլարեանը մօտ անցեալում երկրի տարբեր շրջաններում ծագած դժգոհութիւնների ալիքներին է անդրադարձել «Սիփան» միութիւնում ունեցած իր վերջին հանդիպմանը եւ նշել, որ դրանք անուղղակիօրէն կապ ունեն պետբուջէի քննարկմանը նախորդած յայտարարութիւններին:

Խորհրդարանի Կրթութեան յանձնաժողովի անդամը կարեւորելով 1397 թւականի բիւջէի քննարկումների ընթացակարգը, անդրադարձաւ նախաքննարկման գլխադասային յանձնաժողովի կողմից կատարւած յաւելումների փաստին, ինչը պատգամաւորի ասութեամբ կարելի է համարել աննախադէպ, նշեց, որ ենթադրւում է, որ խորհրդարանն անտարբեր չի մնացել սոցիալ-տնտեսական վիճակի հետ կապւած դժգոհութիւնների նկատմամբ:

«Տնտեսութեան ոլորտներին առնչւող երեք՝ տնտեսութեան, քաղաքաշինութեան եւ գիւղատնտեսութեան նախարարների իմպիչմենտի գործընթացն է մեկնարկելու այս շաբաթ»,- ասաց պատգամաւորը միեւնոյն ժամանակ նշելով, որ հաւանաբար նրանցից մէկը հեռանալու է զբաղեցրած պաշտօնից: Նա յիշեցրեց, որ պաշտօնանկութիւնը կամ իմպիչմենտը չի ենթադրում պաշտօնեայի պարտադիր ազատում զբաղեցրած պաշտօնից․ այն պարզապէս առաջին քայլն է այդ ճանապարհին։

Երէկ՝ Սասուն քաղաքամասի «Սիփան» միութեան յարկի տակ ընթացող այս հանդիպմանը, պատգամաւորը ներկաների հարցերին պատասխանելուց առաջ, փորձեց իր մեկնաբանութիւնը տալով, շօշափելի դարձնել Իրանի պաշտպանական բնորոշումը, դոկտրինան:

Դոկտ. Կարէն Խանլարեանը նշելով, որ բարձրաձայնւող հարցադրումներում յաճախ նկատելի է դառնում ԴԱԷՇ-ի դէմ պայքարում Իրանի ծախսած հարստութեան մասին մեկնութիւնները նշեց, որ Իրանը ինչպէս միւս խելացի եւ հասուն պետութիւնները, ունակ են սպառնալիքները  լռեցնել սահմաններից դուրս՝ կառուցած անվտանգութեան գօտու շրջագծում: Նոյնպէս են վարւում նաեւ տարածաշրջանում մրցակից պետութիւնները, որոնք հարւածը տեղափոխում են Աֆղանստան, Սիրիա, Եմէն, Կովկաս ու նոյնիսկ Արցախ: «Այլապէս մենք ստիպւած էինք լինելու ԴԱԷՇ-ի դէմ պայքարը մղել մեր սահմաններից ներս»,- եզրափակելով թեման նշեց պատգամաւորը:

Լսարանի շօշափած՝ Իրանի սոցիալ-տնտեսական, արտարժոյթի արձանագրած գնաճի, սոցիալական ազատութիւնների, ինչպէս նաեւ մամուլի եւ տեղեկատւութեան ոլորտներին առնչւող հարցերով շարունակւեց հանդիպումը, որով հանդիպումը փոխւեց կլոր սեղանի:

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։