Հա

Համայնք

13/03/2018 - 11:00

Թեմիս առաջնորդ Սրբազան Հայրը այցելեց Հայ ակումբ

Երկուշաբթի, 12 մարտի 2018 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց գաղութիս բազմերախտ ազգայիններից պրն. Նորայր Արամեանին, որ Հայ ակումբի վերահասու յանձնախմբի կողմից լիազօրւած է լինելու Ակումբի շինարարական եւ իրաւական հարցերին, խորհրդակցութեամբ վերահասու յանձնախմբի հետ։

Երկուշաբթի, 12 մարտի 2018 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց գաղութիս բազմերախտ ազգայիններից պրն. Նորայր Արամեանին, որ Հայ ակումբի վերահասու յանձնախմբի կողմից լիազօրւած է լինելու Ակումբի շինարարական եւ իրաւական հարցերին, խորհրդակցութեամբ վերահասու յանձնախմբի հետ։ 

Պրն. Արամեանը զեկուցեց մինչ այդ տարւած աշխատանքների մասին եւ որոշ գոհունակութեամբ յայտնեց վերջին ամիսների ընթացքի մէջ եղող աշխատանքների կապակցութեամբ։ 

Ինչպէս ծանօթ է 2015-ի ամռան, Հայ ակումբի շէնքը իր կողքին կառուցւող մեծ կանգառի շինութեան բերումով, արկածի էր ենթարկւել։ Ուրախ ենք յայտնելու, որ այս հանգրւանին աշխատանքները իրենց հունի մէջ են մտել եւ կը յուսանք, որ ոչ շատ երկար ժամանակաշրջանում շինարարական աշխատանքները իրենց աւարտին կը հասնեն։ 

Հանդիպումից յետոյ Սրբազան Հայրը ընկերակցութեամբ պրն. Արամեանի եւ առաջնորդարանի դիւանապետ պրն. Սերոժ Օհանեանի այցելեց Հայ ակումբ, որտեղ Ակումբի վարչութեան ատենապետ պրն. Վահէ Գերասիմեանը միացաւ Սրբազան Հօր եւ իր ընկերակիցներին։ Պրն. Արամեանն ու պրն. Գերասիմեանը լայն բացատրութիւններ տւին տարւած աշխատանքների մասին։ Սրբազան Հայրը շրջագայեց չորս կողմ եւ գոհունակութեամբ վերահասու եղաւ մինչ այդ տարւած աշխատանքներին։

Թղթակից

Յարակից լուրեր

  • Ուխտի օր Սուրբ Մինաս եկեղեցու
    Ուխտի օր Սուրբ Մինաս եկեղեցու

    Սուրբ Մինասի տօնի առիթով, Վանաքի Ս. Մինաս եկեղեցում մատուցւեց հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ, ձեռամբ՝ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգիսեանի։ Սուրբ պատարագին ներկայ էին թեմիս հոգեւրակաց դասը, եկեցեղու հանգուցեալ բարերարների մտերիմներն ու բարեկամները, բարերարներ ու հաւատացեալների մի հոծ բազմութիւն, որոնք ժամանել էին Թեհրանի տարբեր շրջաններից եւ ծուխերից։

  • Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց Հայ ակումբ
    Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց Հայ ակումբ

    Շաբաթ, 8 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընկերակցութեամբ Հայ ակումբի շինարարական եւ շտաբի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանի, այցելեց Հայոց Ակումբ, վերահասու լինելու տարւող աշխատանքներին:

  • Հայոց ազգային «Գոհար» դպրոցի աշակերտներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Հայոց ազգային «Գոհար» դպրոցի աշակերտներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Հինգշաբթի, թւականիս դեկտեմբերի 6-ին, հայոց ազգային «Գոհար» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներն իրենց կրօնի ուսուցիչ՝ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանի հետ ներկայացան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Հայաստանի 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի յիշատակին
    Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Հայաստանի 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի յիշատակին

    Սրանից 30 տարիներ առաջ 1988 թւականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի ահաւոր երկրաշարժին զոհ գնացին տասնեակ հազարաւոր հայորդիներ:

    Զոհւածների հոգիների խաղաղութեան առիթով, երէկ առաւօտեան դեկտ. 7-ին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում յաւարտ ս. պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն:

  • Առաջնորդ սրբազանը դասախօսում է միջազգային համագումարում
    Առաջնորդ սրբազանը դասախօսում է միջազգային համագումարում

    Չորեքշաբթի կէսօրից յետոյ ժամը 14։00-ին Իսլամական Յարաբերութեանց եւ Մշակոյթի կազմակերպութեան յարկի տակ տեղի ունեցաւ իսլամ եւ Հարաւային Կորէայի կաթոլիկ եկեղեցու համագումարը «Կրօնը եւ բնապահպանութիւն» խորագրով։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։