Հա

Համայնք

06/11/2018 - 10:40

Հանդիպում Թեհրանի եկեղեցիների Եկեղեցական խորհրդների ատենապետների հետ

Շաբաթ, նոյեմբերի 3-ի կէսօրին, Ազգային առաջնորդարանի դահլիճում, թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը հանդիպում ունեցաւ Թեհրանի մեր եկեղեցիների Եկեղեցական խորհրդների ատենապետների հետ:

Շաբաթ, նոյեմբերի 3-ի կէսօրին, Ազգային առաջնորդարանի դահլիճում, թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը հանդիպում ունեցաւ Թեհրանի մեր եկեղեցիների Եկեղեցական խորհրդների ատենապետների հետ: 

Հանդիպմանը քննարկւեց եկեղեցիների ներքին կեանքի հետ կապւած հարցեր, դպրաց դասերի եւ երգեցիկ խմբերի գնահատման կերպարի եւ ձեւերի մասին: 

Խօսւեց նաեւ Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով նւէրների միաձեւութեան անհրաժեշտութեան մասին: 

Սրբազան Հայրը կարեւորութեամբ նշեց, որ ներկայ տնտեսական անսպասելի եւ դժւարին պայմաններում պիտի փորձենք հնարաւորութեան սահմանների մէջ մեր ծախսերը վերանայել, փորձել բարերարներ գտնել, յատկապէս եկեղեցիների բարեզարդման աշխատանքների համար: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Հոգեհանգստեան արարողութիւն հանգուցեալ Տ. Մեսրոպ Բ պատրիարքի հոգու խաղաղութեան համար
    Հոգեհանգստեան արարողութիւն հանգուցեալ Տ. Մեսրոպ Բ պատրիարքի հոգու խաղաղութեան համար

    Կիրակի, 17 մարտ 2019-ի առաւօտեան, յընթացս ս. պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց հանդիսաւոր հոգեհանգստեան յատուկ արարողութիւն նորոգ հանգուցեալ Կ. Պոլսոյ Ս. Աթոռի գահակալ Տ. Մեսրոպ Բ պատրիարք Մութաֆեանի հոգու խաղաղութեան համար։

  • Գիր դատապարտութեան եւ զօրակցութեան
    Գիր դատապարտութեան եւ զօրակցութեան

    Աշխարհի խաղաղասէր ու աստւածավախ ողջ մարդկութիւնը ցնցւեց ի լուր Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական այն գործողութիւնները, որոնց զոհ գնացին ուրբաթօրեայ աղօթասաց աւելի քան 50 անմեղ հաւատացեալներ, որոնք իրենց մզկիթներում Աստծուն փառաբանելու ընթացքի մէջ էին։

  • Այցելութիւն Հայ ակումբ
    Այցելութիւն Հայ ակումբ

    Հինգշաբթի, 14 մարտ 2019 թ.-ի կէսօրին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ պրն. Ռոբերտ Բեգլարեանի եւ Հայ ակումբի վերականգնումի շտապի ատենապետ պրն. Նորայր Արամեանի այցելեց Հայ ակումբ վերահասու լինելու, մինչ այդ կատարւած աշխատանքներին։

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Հինգշաբթի, 14 մարտ  2019 թ.-ի առաւօտեան, գաղութիս ազգային եւ գործարար՝ ճարտարագէտ պրն. Վարուժան Առաքելեանը, այցելեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Թեհրանի Հայ կանանց եկեղեցասէր միութեան նորընտիր վարչութեան անդամները ազգային առաջնորդարանում
    Թեհրանի Հայ կանանց եկեղեցասէր միութեան նորընտիր վարչութեան անդամները ազգային առաջնորդարանում

    Չորեքշաբթի, մարտի 13-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Հայ կանանց եկեղեցասէր միութեան նորընտիր վարչութեան անդամներին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։