Հա

Համայնք

06/11/2018 - 10:50

Հայոց «Նւարդ Գիւլբենգեան» դպրոցի աշակերտների մարզական օլիմպիադա

Թւականիս կիրակի, նոյեմբերի 4-ին, հայոց «Նւարդ Գիւլբենգեան» տարրական տղայոց դպրոցում, կատարւեց աշակերտների 5-րդ մարզական օլիմպիադայի բացումը:

Թւականիս կիրակի, նոյեմբերի 4-ին, հայոց «Նւարդ Գիւլբենգեան» տարրական տղայոց դպրոցում, կատարւեց աշակերտների 5-րդ մարզական օլիմպիադայի բացումը: 

Տէրունական աղօթքից եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմնը հնչելուց յետոյ, դպրոցի փոխտեսչուհին բարի գալուստ մաղթեց ներկաներին: Ապա ծրագիրը շարունակւեց աշակերտների երդման արարողութեամբ եւ մարզիկների յատուկ երգով: Մրցութիւններին մասնակցող աշակերտների տողանցքից յետոյ, դպրոցի տեկւանդոյի խմբի անդամները կատարեցին ցուցադրական շարժումներ, ապա թեթեւատլետի խմբի անդամները տասնամարտի շարժումներով հանդէս եկան մարզադաշտում: Մրցութիւնները կատարւելու են՝ ֆուտբոլ, բասկետբոլ, թեթեւատլետ, լող, շախմատ եւ այլ մարզաձեւերում:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Հինգշաբթի, ապրիլի 26-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան Վարչութեան ներկայացուցիչներին, «Ն. Գիւլբենգեան» եւ «Մարի Մանուկեան» դպրոցների փոխ տեսուչների եւ հայերէն լեզւի եւ կրօնի ուսուցչական կազմերին:

  • Դպրոցական աշակերտները մասնակցեցին Ս. Հաղորդութեան
    Դպրոցական աշակերտները մասնակցեցին Ս. Հաղորդութեան

    Շաբաթ եւ երկուշաբթի, 2018 թւականի փետրւարի 17-ին եւ 19-ին, Ս. Սարգիս եկեղեցում, «Ն. Գիւլբենկեան» եւ հայոց ազգային «Ռոստոմ» դպրոցների աշակերտները, Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առիթով, մասնակցեցին Ս. Հաղորդութեան, Աստւածային շնորհներով լիցքաւորւելու:

  • Հայոց «Նւարդ Գիւլբենգեան» դպրոցի աշակերտների մարզական օլիմպիադա
    Հայոց «Նւարդ Գիւլբենգեան» դպրոցի աշակերտների մարզական օլիմպիադա

    Դեկտեմբերի 2-ին, Հայոց «Նւարդ Գիւլբենգեան» տարրական տղայոց դպրոցում տեղի ունեցաւ աշակերտների մարզական օլիմպիադայի բացումը: 

  • Սրբազան Հօր այցը՝ հայոց դպրոցներ
    Սրբազան Հօր այցը՝ հայոց դպրոցներ

    Հոկտեմբերի 18-ին Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը 2017-2018 դպրոցական տարեշրջանի տարեմուտի առիթով այցելել է հայոց ազգային «Արաքս», «Ն. Գիւլբենգեան» եւ «Մարի Մանուկեան» դպրոցներ:

  • «Ն. Գիւլբենգեան» տղայոց դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները՝ «Ալիք»-ի յարկի ներքոյ
    «Ն. Գիւլբենգեան» տղայոց դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները՝ «Ալիք»-ի յարկի ներքոյ

    Աշակերտական իւրայատուկ չարութիւններով եւ միաժամանակ խորաթափանց հարցերով աշակերտները նախ շրջեցին «Ալիք» օրաթերթի տարբեր բաժինները, ծանօթանալով թերթի տպագրական աշխատանքներին, իսկ բոլորի ուշադրութիւնը իր վրայ էր գրաւել տպարանի մամլիչները, եւ տպարանային աշխատանքները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։