Հա

Համայնք

10/01/2019 - 09:40

Իրանի Ազգային գրադարանի տնօրէնն այցելել է Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցի

Իրանի Ազգային արխիւի եւ գրադարանի կազմակերպութեան տնօրէնը, Ս. Ծննդեան տօնի կապակցութեամբ, այցելել է Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում գտնւող «Արտակ Մանուկեան» թանգարանն ու գրադարանը:

Իրանի Ազգային արխիւի եւ գրադարանի կազմակերպութեան տնօրէնը, Ս. Ծննդեան տօնի կապակցութեամբ, այցելել է Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում գտնւող «Արտակ Մանուկեան» թանգարանն ու գրադարանը: 

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Աշրաֆ Բորուջերդին կիրակի, յունւարի 6-ին տեղի ունեցած այցի ժամանակ Ս. Ծննդեան եւ Մկրտութեան տօնի կապակցութեամբ շնորհաւորելով իրանահայերին, Իրանի ու աշխարհի բոլոր քրիստոնեաներին բարիքներով լեցուն տարի է մաղթել: 

«Այսօր հպարտութեամբ կարող ենք ի լուր միջազգային հանրութեան յայտարարել, որ մեր քրիստոնեայ եղբայրների ու քոյրերի կողքին, ապրում ենք խաղաղութեան ու անդորրի պայմաններում, որպէսզի իրար կողքի աշխատենք յանուն Իրանի փառքի»,- ընդգծել է Աշրաֆ Բորուջերդին: 

Այցի ընթացքում, Բորուջերդիին ընկերակցում էին Իրանի թանգարանների ոչ-պետական խորհրդի՝ ԻԿՈՄ-ի նախագահ՝ Միր Ահմեդ Մոհիթ Թաբաթաբային, Իրանի ազգային արխիւի եւ գրադարանի կազմակերպութեան հասարակութեան հետ կապերի եւ միջազգային հարցերով գերատեսուչ՝ Հանիէ Գերայիլին: 

Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցին կառուցւել է 1945 թւականին եւ 2002 թւականին գրանցւել է որպէս Իրանի ազգային կոթող: 

2008 թւականին եկեղեցու շրջափակում հիմնադրւել է «Արտակ Մանուկեան» թանգարանն ու նաեւ Իրանի պատմական եկեղեցիների կայքը: 

Լուրը՝ «Parstoday.com» կայքից

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։