Հա

Համայնք

13/01/2019 - 08:30

8-րդ շրջանի կրթադաստիարակչութեան տնօրէնն այցելեց հայոց ազգային «Արարատ» դպրոց

Սոյն թւականի յունւարի 8-ին, Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով հայոց ազգ. «Արարատ» դպրոց այցելեցին 8-րդ շրջանի կրթադաստիարակչութեան տնօրէն՝ տկն. Զամանը, յարակից բաժինների պատասխանատուներ՝ պրն. Ամիրինեժադը եւ տկն. Դարբանին:

Նրանց դիմաւորեցին  Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ տկն. Անետ Բաղդասարեանը, խորհրդի անդամներ՝ պրն. Սաքօ Ազիզեանը եւ տկն. Մելինդա Քարիմ Մասիհին, դպրոցի տեսչուհի՝ տկն. Դիւանեանը, փոխտեսչուհիներ՝ տկն. Մարգարիտ Խաչատրեանը եւ տկն. Անետ Կարապետեանը, ուսուցչական կազմը,  ծնողական խորհրդի անդամները եւ աշակերտները: 

Տկն. Զամանին իր Ամանորեայ եւ Սուրբ Ծննդեան շնորհաւորանքի ուղերձը յղեց ներկաներին, ինչպէս նաեւ իր խօսքում անդրադարձաւ աղջիկների լաւ կրթութիւն եւ դաստիարակութիւն ստանալու անհրաժեշտութեանը, իսկ դպրոցի աշակերտուհիներն իրենց աշխոյժ եւ ուրախ երգերով, Ձմեռ պապիկն իր այցելութեամբ տօնական եւ բարձր տրամադրութիւն ստեղծեցին: 

Հանդիպումը  կայացաւ մտերմիկ մթնոլորտում, հիւրերը դպրոցից հեռացան տպաւորւած եւ բարձր տրամադրութեամբ: 

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։