Հա

Համայնք

07/02/2019 - 12:00

«Ալիք»-ը հիւրընկալեց Թեհրանի հայ ուսուցիչների միութեանը

Հայ մամուլի տարի եւ «Ալիք»-ի բաց դռները համայնքի միութիւնների, դպրոցների եւ կառոյցների դիմաց: Ահաւասիկ այս առիթով երէկ՝ փետրւարի 6-ի կէսօրին «Ալիք»-ն իր յարկի տակ հիւրընկալեց Թեհրանի հայ ուսուցիչների միութեան վարչութեան եւ միութեան անդամ ուսուցչուհիներին:

«ԱԼԻՔ» - Հայ մամուլի տարի եւ «Ալիք»-ի բաց դռները համայնքի միութիւնների, դպրոցների եւ կառոյցների դիմաց: Ահաւասիկ այս առիթով երէկ՝ փետրւարի 6-ի կէսօրին «Ալիք»-ն իր յարկի տակ հիւրընկալեց Թեհրանի հայ ուսուցիչների միութեան վարչութեան եւ միութեան անդամ ուսուցչուհիներին:

Կլոր սեղանի շուրջ կազմակերպւած մտերմիկ հանդիպման ընթացքում օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը ողջոյնի խօսք ասելով հիւրերին, կարեւորութեամբ անդրադարձաւ այն հանգամանքին, որ բոլորս դաստիարակւել ու դաստիարակւում  ենք մեր հայ ուսուցիչների շնչի ներքոյ, ստանձնելով զանազան հանգամանքներ եւ այս առումով գնահատանքով ու երախտագիտութեամբ անդրադարձաւ հայ ուսուցչի վաստակին: Զրոյցի ընթացքում, պրն. Մելիքեանը յիշեց ժամանակին օրաթերթիս հետ համագործակցող եւ իրենց անժխտելի դերն ունեցած այն վաստակաւոր ուսուցիչներին եւ հայագէտներին, որոնք այսօր կամ ոչ եւս են եւ կամ էլ բնակւում են Հայաստանում: Նա նաեւ ընդգծեց այն հանգամանքը, որ օրաթերթը լինելով համայնքի հայելին, ցանկանում է արտացոլել իրականացւող բոլոր միջոցառումները, որոնք ապացուցում են համայնքի կենսունակութիւնը եւ դրանց արտացոլումով նոյնիսկ թէ Սփիւռքի այլ գաղթօջախների եւ թէ Հայաստանի մամուլը իրազեկ են դառնում իրանահայ համայնքի մասին:

Հանդիպմանը միութեան վարչութեան նախագահուհի Անահիտ Արտաշեանը շնորհաւորելով «Ալիք»-ի 88-ամեակը եւ հայ մամուլի տարին, որը հռչակւել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետի կողմից  ընդգծեց մի քանի խնդիրներ: Մտերմիկ զրոյցի աւարտին ուսուցիչները այցելեցին տպարանը, ծանօթանալով օրաթերթի տպագրական աշխատանքների հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։