Հա

Համայնք

19/02/2019 - 08:00

Հանդիսաւոր ս. պատարագ եւ մատաղօրհնէք՝ Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով

Շաբաթ, 16 փետրւարին, Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդու՝ Մարտիրոսի, նաեւ 14 զինակիցների յիշատակի տօնի առիթով, մատուցւեց հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ Ս. Սարգիս եկեղեցում, պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: Սոյն տօնը նաեւ անւանակոչութեան տօնն է Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու:

Շաբաթ, 16 փետրւարին, Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդու՝ Մարտիրոսի, նաեւ 14 զինակիցների յիշատակի տօնի առիթով, մատուցւեց հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ Ս. Սարգիս եկեղեցում, պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: Սոյն տօնը նաեւ անւանակոչութեան տօնն է Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու: 

Քարոզից առաջ, Ս. Միւռոնով օծւեց Ս. Սարգիս Զօրավարի նկարը, որը նւիրւել է եկեղեցուն Աշգարեան ընտանիքի կողմից ի յիշատակ Հայկազ Աշգարեանի: 

Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքին ասաց՝ «Ս. Սարգիսը, իր որդին եւ իր նահատակ ընկերները հանդիսացան այն անձինք, որոնք հաւատացին Քրիստոսին եւ իրենց հաւատքը չմնաց միայն խօսք եւ արտայայտութիւն: Նրանք երբ ասացին հաւատում ենք Քրիստոսին, իրօք հաւատացել էին եւ արհամարհելով ամէն տեսակի դժւարութիւն, խոչընդոտ եւ արհամարանք, իրենց կեանքը ամբողջութեամբ նւիրաբերեցին Քրիստոսին, որովհետեւ մի անգամ խոստովանել էին նրան որպէս Տէր եւ Փրկիչ»: 

Իր քարոզի մի այլ բաժնում Սրբազան Հայրը խօսելով սրբերի մասին, շեշտեց՝ «Սուրբն այն մարդն է, որ նախ ունի մարդկային կոչում եւ քրիստոնէական հաւատքին հաւատարիմ ապրում է եւ գործում: Սուրբն է այն, որ իր գործի մէջ պարկեշտ եւ ազնիւ է, որ իր առաքելութիւնը կատարում է ամենայն բծախնդրութեամբ եւ հաւատարմութեամբ, իր աղօթքով Ասծուն է փառաբանում յարատեւ կերպով, Աստծու խօսքով է իր օրն սկսում եւ նրանով իր օրը արժեւորում է եւ փառաւորում, իր աչքերը միշտ երկինք յառած Աստծուց առաջնորդութիւն է հայցում, որպէսզի չսայթաքի իր երկրաւոր կեանքում: Սուրբն նա է, որ Քրիստոսի սիրով լցւած, նախանձով չի դիտի իր նմանին, չի հպարտանայ, ուրիշի ունեցածին աչք չի դնի եւ ամենից կարեւորը՝ իր նմանին կը սիրի իր անձի պէս»: 

Սրբազան Հայրն բացատրելով սրբերի նկարների մասին աւելացրեց՝ «Մեր ժողովուրդն իր հայրենի նահատակների եւ կրօնական ճշմարտութեան համար զոհւածների յուշարձաններն է կառուցում, երկրի վրայ նաեւ անմահացնելու իրենց յիշատակը: Ամէն անգամ մենք նայելով այդ սրբապատկերներին, պատկերից այն կողմ սուրբի կեանքը եւ հաւատքն ենք տեսնում: Երբ կանգնում ենք սրբերի պատկերի առաջ, ոչ թէ նիւթեղէնն ենք տեսնում եւ պաշտում, այլ սուրբի հաւատքն ենք պատկերացնում, իր անասելի չարչարանքները, որը տարաւ ի սէր Քրիստոսի հաւատքին»: 

Պատարագի աւարտին, եկեղեցու բակում տեղի ունեցաւ մատաղի (հարիսայի) օրհնութիւն եւ ապա հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցու հիմնադիր բարերարների՝ Սարգսեան ընտանիքի մահացած անդամների հոգիների խաղաղութեան համար, առողջութիւն ու Աստւածային առաջնորդութիւն մաղթելով իրենց զաւակներին եւ թոռներին: 

Այնուհետեւ, օրհնւած աւանդական հարիսան բաժանւեց բոլոր հաւատացեալներին: 

Նոյն օրը, ճաշին, այս տօնի առիթով, Ս. Սարգիս եկեղեցու խորհուրդը, Հ.Բ.Ը. միութեան սրահում, ճաշկերոյթ էր կազմակերպել, քահանայաց դասի, Թեհրանի բոլոր եկեղեցիների խորհրդների անդամների, դպրաց դասի եւ Ս. Սարգիս եկեղեցու բարերարների համար: 

Յայտնենք նաեւ Ս. Սարգսի տօնին նախորդող ամբողջ շաբաթ, երեկոները, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցաւ հսկում եւ ժամերգութիւն քահանայ հայրերի կողմից: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, սեպտ. 16-ին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների միութեան նախագահ՝ Գարուն Սարգսեանին եւ «Նայիրի» հրատարակչատան տնօրէն՝ Արտոյտ Զոհրաբեանին:

  • Խաչվերացի երեկոյեան պատարագն ու անդաստան թափորը Ս. Խաչ մատուռի շրջափակում
    Խաչվերացի երեկոյեան պատարագն ու անդաստան թափորը Ս. Խաչ մատուռի շրջափակում

    Ի յիշատակ Խաչի գերեդարձին Եկեղեցին հաստատեց Խաչվերացի տօնը, որ բոլոր եկեղեցիները այն տօնում են 14 սեպտեմբերին իսկ մենք հայերս այն տօնում ենք  սեպտեմբերի 14-ի ամենամօտիկ կիրակիին, երբ այն չի համընկնում կիրակի օրւան:

  • Հայաստանի Հանրապետութեան դեսպանն այցելեց առաջնորդ Սրբազանին
    Հայաստանի Հանրապետութեան դեսպանն այցելեց առաջնորդ Սրբազանին

    Հինգշաբթի, սեպտեմբերի 12-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան մեծարգոյ պրն. Արտաշէս Թումանեանին:

  • Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Խստիւ դատապարտում ենք նման կայքերում տեղադրւած կեղծ լուրերը»
    Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Խստիւ դատապարտում ենք նման կայքերում տեղադրւած կեղծ լուրերը»

    Իրանական ԶԼՄ-ներից «Ֆարս»-ը վկայակոչելով անյայտ աղբիւրների խօսքերը, հրապարակել է իսլամ ընդունած հայերի մասին մի յօդւած, որում ընդգծումը պահել է Մոհառամեան սգոյ ծէսերին մասնակցելու բերումով «Բուժւած հայ երիտասարդի» վրայ:

  • Հանդիպում կրօնի ուսուցիչների հետ
    Հանդիպում կրօնի ուսուցիչների հետ

    Դպրոցական վերամուտի նախօրեակին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի մեր դպրոցների կրօնի ուսուցիչներին, ներկայութեամբ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու տկն. Շաքէ Եղիայեանի եւ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի ատենապետ օր. Անի Մանուկեանի։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։