Հա

Համայնք

19/02/2019 - 12:30

Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան անդամուհիների այցը՝ «Ալիք»

Հայ մամուլի տարի եւ «Ալիք»-ի բաց դռների արդիւնքում, երէկ Փետրւարի 18-ի պատմական օրւան զուգահեռ, «Ալիք»-ը իր յարկի տակ հիւրընկալեց Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան անդամուհիներին:

«ԱԼԻՔ» - Հայ մամուլի տարի եւ «Ալիք»-ի բաց դռների արդիւնքում, երէկ Փետրւարի 18-ի պատմական օրւան զուգահեռ, «Ալիք»-ը իր յարկի տակ հիւրընկալեց Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան անդամուհիներին:

Մօտաւորապէս 35 միութենականների «Ալիք»-ի յարկի տակ դիմաւորեցին օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը, «Ալիք»-ի վարչական բաժնի պատասխանատուները եւ անձնակազմը:

Գլխաւոր խմբագիրը, ողջունելով մտայղացումը՝ Փետրւարեան համաժողովրդական ապստամբութեան օրը կազմակերպւած այցի կապակցութեամբ, անդրադարձաւ հայ ժողովրդի ազատագրական պայքարի ընթացքի առումով 1921 թւականի Փետրւարի 18-ի ապստամբութեան նշանակալից եւ անժխտելի խորհրդի մասին: Նա անդրադառնալով օրաթերթի առաքելութեանը, որը համայնքային մասշտաբում իրականացող միջոցառումների լուսաբանումն է եւ տարածումը ու ոչ միայն իրանահայ, այլեւ օրաթերթի ընդմիջից համահայկական մասշտաբում, Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեանը եւ ինչու ոչ համայնքի միւս միութիւններին եւս յորդորեց իրենց միջոցառումների մասին իրազեկ պահեն օրաթերթին, որպէսզի այսպիսով համայնք-օրաթերթ կապը էլ աւելի սերտ լինի:

Ընկերութեան անունից մամուլի տարւայ առիթով շնորհաւորանքի խօսք ասաց փոխատենապետ Շաքէ Իսկանդարեանը, որից յետոյ հիւրերը ընկերակցութեամբ թերթիս ներքին վարչական հարցերի պատասխանատու Արգիշտի Թովմասեանի, այցելեցին տպարան, գրաշարական, գրաֆիկական բաժիններ՝ ծանօթանալով օրաթերթի տպագրական ընթացքի հետ, իսկ արդէն խմբագրատանը հիւրերին ներկայացւեց օրաթերթի լրատւութեան ձեւաւորման ընթացքը եւ դրանից սկիզբ առնող ընթացիկ աշխատանքները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։