Հա

Համայնք

20/02/2019 - 14:10

ՀՀ Արտակարգ եւ լիազօր դեսպան. «Միջկառավարական երկխօսութեանը զուգահեռ հայկական կողմի հետաքրքրութիւնների կենտրոնում է նաեւ մշակութային համատեղ ծրագրերի իրականացումը

Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը երեքշաբթի, փետրւարի 19-ին, ճանաչողական այցով գտնւում էր Թեհրանի «Ազադի» մշակութային համալիրում:

«ԱԼԻՔ» - Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը երեքշաբթի, փետրւարի 19-ին, ճանաչողական այցով գտնւում էր Թեհրանի «Ազադի» մշակութային համալիրում:

ՀՀ դեսպանին դիմաւորեց համալիրի գլխաւոր տնօրէն Նեմաթօլլահ Փայանը:

Պրն. Թումանեանին այցի ընթացքում ընկերակցում էին դեսպանութեան աշխատակազմից մշակութային կցորդ՝ Էդւարդ Խաչատրեանը, ինչպէս նաեւ Ռուդիկ Եարալեանը:

Եարալեանը «Ալիք»-ի լրագրողին յայտնեց, որ հայկական կողմին հետաքրքրող բոլոր հարցերի կողքին խիստ կարեւորւում է նաեւ մշակութային ոլորտներում երկու երկրների համագործակցութիւնն ու համատեղ ծրագրերի իրականացումը, ինչի առիթով էլ կազմակերպւում են նման ճանաչողական այցերը:

Ազադի մշակութային համալիրի տնօրէնի ուղեկցութեամբ ՀՀ դեսպանը ծանօթացաւ Թեհրանի կարեւոր խորհրդանիշերից մէկի՝ «Բորջ-է Ազադի»-ի (Ազատութեան աշտարակի) տարբեր բարձունքներում հաստատւած ցուցասրահների, համերգասրահների, եւ թանգարանային հատւածների գործունէութեանն ու հնարաւորութիւններին:

Կողմերը համաձայնեցին սատարել մշակութային համատեղ ծրագրերի իրականացման հարցում, ինչը միջկառավարական երկխօսութեանը զուգահեռ հայկական կողմի հետաքրքրութիւնների կենտրոնում է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։