Հա

Համայնք

18/04/2019 - 12:50

Կոչ մեր սիրելի ժողովրդին

Տօնական այս օրերին, երբ Աւագ Շաբաթւայ խորհրդով ենք ապրում, կոչ եմ անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ իրենց անվերապահ մասնակցութիւնը բերեն Իրանի տարբեր շրջաններում տեղի ունեցած աղէտի պատճառով տուն-տեղ կորցրած աղէտահարների համար ընթացքի մէջ եղող հանգանակութեան։

Տօնական այս օրերին, երբ Աւագ Շաբաթւայ խորհրդով ենք ապրում, կոչ եմ անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ իրենց անվերապահ մասնակցութիւնը բերեն Իրանի տարբեր շրջաններում տեղի ունեցած աղէտի պատճառով տուն-տեղ կորցրած աղէտահարների համար ընթացքի մէջ եղող հանգանակութեան։

Մեր թեմի ազգային իշխանութիւնն ու մարզական, մշակութային ու բարեսիրական միութիւնները արդէն իսկ սկսել են նւիրահաւաքի աշխատանքները։ Քրիստոնէական մեր պարտականութիւնն է ոչ միայն զօրակցել, այլեւ գործնական միջոցներով եղբայրական ձեռք երկարել մեր աղէտահար եղբայրներին եւ քոյրերին։ Յիշենք մեր Տիրոջ՝ Քրիստոսի խօսքը որ ասում է. «Աւելի երջանկաբեր է տալը քան առնելը»։

Տօնական այս օրերին աղէտեալներին ուրախացնելը, նրանց նեղութիւնը մեղմացնելը մեծագոյն երջանկութիւն է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Յարակից լուրեր

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի Դիւանները նախագահութեամբ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի կիրակի 25 օգոստոս 2019-ին համատեղ նիստ գումարեցին քննարկելու «Ռոստոմ» ազգային վարժարանի հարցը։

  • Հ.Մ. «Սարդարապատ» միութեան վարչութեան անդամները ազգային առաջնորդարանում
    Հ.Մ. «Սարդարապատ» միութեան վարչութեան անդամները ազգային առաջնորդարանում

    Չորեքշաբթի, օգոստոսի 21-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ. Մ. «Սարդարապատ» միութեան վարչութեան անդամներին:

  • Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը Թեհրանի եկեղեցիներում
    Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը Թեհրանի եկեղեցիներում

    Թւականիս կիրակի, 18 օգոստոսի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով հանդիսաւոր ս. պատարագ:

  • Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը Ռաշտ եւ Անզալիում
    Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը Ռաշտ եւ Անզալիում

    Ս. Աստւածածնի Վերափոխման տօնն իր էութեամբ եւ խորհրդով խորը քրիստոնէական կրօնի վարդապետութիւն բովանդակելու պատճառով մեր եկեղեցու Սրբազան Հայրերի կողմից ներառւել է եկեղեցու հինգ մեծ (տաղաւար) տօների ցանկում:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, այսօր՝ երկուշաբթի, 5 օգոստոս 2019 թ.-ի առաւօտեան կանուխ ժամերին մեկնեց Արցախ, մասնակցելու 7-րդ Համահայկակն խաղերի բացման արարողութեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։