Հա

Համայնք

05/05/2019 - 11:00

Երեւանում մեկնարկել է «Eurasia Brands 2019» ցուցահանդէսը

Երեւանում, երէկ՝ մայիսի 4-ին մեկնարկել է իրանական արտադրութեան ապրանքների «Eurasia Brands 2019» ցուցահանդէսը:

«alikonline.ir» - Երեւանում, երէկ՝ մայիսի 4-ին մեկնարկել է իրանական արտադրութեան ապրանքների «Eurasia Brands 2019» ցուցահանդէսը:

Ցուցահանդէսի բացման արարողութեանը ներկայ են եղել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրեանը, ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին եւ ՀՀ առեւտրատնտեսական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանեանը:

Բացման հանդիսաւոր արարողութեանը, Տիգրան Խաչատրեանը ողջունելով նախաձեռնութիւնը, նշել է, որ նման ցուցահանդէսները լաւագոյն առիթն են իրանական արտադրութեան ապրանքները հայաստանեան եւ ԵԱՏՄ շուկային ներկայացնելու եւ կողմերի միջեւ առեւտրատնտեսական յարաբերութիւնների զարգացման համար:

Դեսպան Սաջջադին էլ իր հերթին անդրադառնալով տարբեր ոլորտներում Իրանի եւ Հայաստանի սերտ յարաբերութիւններին, նշել է, որ երկկողմ առեւտրատնտեսական յարաբերութիւնները կառուցւել են յաղթանակ-յաթանակ տրամաբանութեան հիման վրայ, որպէսզի կողմերի առեւտրականներն ու տնտեսվարողները հաւասարապէս օգտւեն ընձեռւած հնարաւորութիւններից եւ առիթներից:

Անդրադառնալով իրանական արտադրութեան ապրանքների բազմազանութեանը եւ որակին, նա նշել է, որ Հայաստանը կարող է Իրանն օգտագործել որպէս առեւտրային հանգոյց՝ սեփական եւ ԵԱՏՄ շուկաների կարիքները հոգալու համար:

Նշենք, որ ցուցահանդէսին մասնակցում են սննդարդիւնաբերութեան, շինանիւթի, աւտոարտադրութեան, կենցաղային ապրանքների, գորգագործութեան եւ մի շարք այլ ոլորտներում աշխատող աւելի քան 65 իրանական, ինչպէս նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների մի քանի ընկերութիւններ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։