Հա

Համայնք

12/06/2019 - 09:40

Համբարձման դաշտահանդէս եւ Հայաստանի Հանրապետութեան 101-ամեակի տօնակատարութիւն` «Արարատ» մարզաւանում

Մայիսի 31-ին «Արարատ» մարզաւանում տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ դաշտահանդէս Համբարձման տօնի առիթով եւ Հայաստանի Հանրապետութեան 101-ամեակի տօնակատարութիւն, որին մասնակցում էին միութեան երեք բաժանմունքների ընկերները:

Ընկերների միջոցով պատրաստւել էր աւանդական ուտեստներ՝ տոլմա, աշռեշտէ եւ գեղեցիկ բախտախաղ ջանգիւլում. սոյն դաշտահանդէսում համագործակցում էին նաեւ Սկաուտական միութեան անդամները, նրանք այցելուների համար կազմակերպել էին տարբեր խաղեր եւ զբաղմունքներ:

Ծրագրին հիւրաբար ներկայ գտնւեցին Հայաստանից ժամանած «Իւրի Բախշեան»-ի անւան Մանկական անսամբլի եւ «Կարս» մեներգիչների խումբը, իրենց ղեկավարով եւ պատասխանատուներով, դաշտահանդէսը աւելի ճոխ դարձաւ այս խմբերի մասնակցութեան շնորհիւ:

Հ.Մ.Ա.Կ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։