Հա

Համայնք

12/06/2019 - 11:10

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան յունիս ամսւայ ընդհանուր հանդիպում

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան յունիս ամսւայ ընդհանուր հանդիպումը տեղի ունեցաւ երկուշաբթի յունիսի 10-ի ժամը 8:30-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան յունիս ամսւայ ընդհանուր հանդիպումը տեղի ունեցաւ երկուշաբթի յունիսի 10-ի ժամը 8:30-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Հանդիպման բացումը կատարւեց միութեան նախագահ՝ ընկեր Նորիկ Մանասէրեանի միջոցով, մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգւեց նորոգ հանգուցեալ ընկեր Շուշիկ Յունանեանի յիշատակը, ապա ընկեր Ժանետ Թարվերդեանը ներկայացրեց Հայաստանից ժամանած վաւերագրական տեսաժապաւէնի պատրաստման հեղինակ՝ պրն. Արսէն Գասպարեանին: Նա ծնւել է 1981 թւականին Երեւանում, աւարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի վաւերագրական ֆիլմերի ռեժիսորային բաժինը: Հեղինակն է բազմաթիւ կարճամետրաժ եւ լիամետրաժ վաւերագրական տեսաժապաւէնների: Ապա ցուցադրւեց իր միջոցով պատրաստւած «Քոչարի» վաւերագական ֆիլմը, որի աւարտին իր գնահատական խօսքը յայտնեց բանաստեղծ՝ պրն. Վարանդ Քուրքչեանը: Ապա ընկեր Նորիկ Մանասէրեանի միոցով ներկայացւեց Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութան 6-ամեայ ուղեգիծը՝ վաւերացւած միութեան 16-րդ Ներկայացուցչական ժողովում, որը բազմացւել եւ տրամադրւել էր ներկաներին: Հանդիպման երկրորդ բաժնում տեղի ունեցաւ մտքերի փոխանակում եւ առաջարկների ներկայացում՝ ապագայ ծրագրերի ուղղութեամբ եւ աւարտին տեղի ունեցաւ ընդունելութիւն, տօնւեց յունիս ամսւայ տարեդարձները: Ընկերերը բարձր տրամադրութեամբ հրաժեշտ տալով թողեցին մարզաւանը:

 

Հ.Մ.Ա.Կ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։