Հա

Համայնք

14/07/2019 - 10:40

Դասախօսութիւն՝ «Առողջ սննդակարգ տարեցների համար» եւ արեան շաքարի անվճար ստուգում «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանում

Յունիսի 25, 2019 թ.-ին, «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանում, տեղի ունեցաւ արեան շաքարի անվճար քննութիւն:

Յունիսի 25, 2019 թ.-ին, «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանում, տեղի ունեցաւ արեան շաքարի անվճար քննութիւն:

Եթէ ստուգւողների արեան շաքարը նոռմալից բարձր էր գրանցւում, ստուգւում էին նաեւ երկու ժամ նախաճաշից յետոյ եւ ստանում անհրաժեշտ խորհրդատւութիւններ:

Ծրագրի ընթացքին նախատեսւած էր դասախօսութիւն, «Առողջ սննդակարգ տարեցների համար» խորագրով, սննդակարգի մասնագէտ՝ տկն. Անահիտ Գրիգորեանի միջոցով:

Դասախօսութեան ընթացքին, տկն. Գրիգորեանը նաեւ խօսեց տարբեր սննունդների վիտամինների մասին, ապա բացատրեց թէ օրւայ ընթացքին ինչպիսի սնունդ պէտք է ընդունւեն:

Ծրագրի աւարտին, բուժարանի կողմից պատրաստւած համապատասխան բացիկներ յանձնւեցին մասնակցողներին:

 

«Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի

Խնամակալ մարմին եւ տնօրէնութիւն

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։