Հա

Համայնք

23/07/2019 - 14:10

«Ռոստոմ» երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ՝ ՌԵՄ ֆորում գրական երեկոյ

Գիտակից հայ երիտասարդը իր ազգային գաղափարախօսութեան եւ ազգային նպատակների ի կատար ածման եւ ի մասնաւորի՝ Սփիւռքեան պայմաններում գոյատեւման համար պարտաւոր է լաւապէս ճանաչել իր ազգային արժէքները:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Գիտակից հայ երիտասարդը իր ազգային գաղափարախօսութեան եւ ազգային նպատակների ի կատար ածման եւ ի մասնաւորի՝ Սփիւռքեան պայմաններում գոյատեւման համար պարտաւոր է լաւապէս ճանաչել իր ազգային արժէքները:

Այդ կարեւոր հանգամանքից ելնելով ՀՅԴ «Ռոստոմ» երիտասարդական միութիւնը ՌԵՄ ֆորումի շրջագծում նախաձեռնել էր գրական երեկոյ, որը տեղի ունեցաւ երէկ երեկոյեան «Արարատ« մարզաւանի «Մեջնունեան» սրահում: Կազմակերպիչ յանձնախմբի անունից բացման խօսքի ընթացքում Նարէ Սահակեանը նշեց, որ 2018 թւականից կայանում է ՌԵՄ ֆորում շարանը, հետապնդելով երեք նպատակներ՝ ինքնութեան հաստատումը երիտասարդների մօտ, ուր արդի միջոցներով ներկայացւում է հայոց պատմութիւնը, գրականութիւնը, մշակոյթը, արւեստը, էպոսը եւ այն ամէնը, ինչը մեր ժողովուրդը դարեր շարունակ սկզբունք է դարձրել, հաւատացել ու գոյատեւել է մինչ այսօր: Յաջորդ նպատակը յաջողած երիտասարդներին ներկայացնելն է համայնքի հասարակութեանը, եւ հէնց նոյն ուղղութեամբ 2018-ի սեպտեմբերին կայացել է «Ինչպէս դառնալ յաջողած մարզիկ» ծրագիրը՝ «Արարատ» մարզաւանում Համահայկական խաղերի ընթացքում: Խօսնակը նշեց նաեւ, որ այդ շրջագծում օգտագործելով միջազգային կարեւոր ծրագրեր փորձ է արւում ներկայացնել մեր հարցերը, եւ 2018 թւականի նոյեմբերին միջազգային յայտնի «ԹԵԴԵՔՍ» ծրագիրը իրագործւեց Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ «Համայնք» թեմայով: Իսկ Էմիլ Սէթխանեանը իր խօսքի ընթացքում ընդգծեց, որ այս անգամ ՌԵՄ-ֆորումը զբաղւելու է հայկական գիր ու գրականութեամբ եւ նշեց, որ ծրագիրը բաղկացած է երկու բաժիններից:

Առաջին բաժնում երիտասարդներ Ադէ Մելիքեանը եւ Արիգա Բաղդասարի Չալեանը ներկայացրեցին միջնադարի եւ արդի գրականութեան ռահվիրաներին, իսկ ընդմիջումից յետոյ, ծրագրի երկրորդ բաժնում, որի հաղորդավարն էր Ռոստոմ Մարգարեանը, 12 երիտասարդ- երիտասարդուհիներ երեք հոգանոց խմբերի ներքոյ ընդհանուր չորս խմբով իրենց մասին հակիրճ բացատրութիւն տալով ասմունքում էին: Ասմունքները ներկայացնում էին Նոր Ջուղայի Բարեգործական Հայուհեաց «Փարոս» խումբը, «Ռոստոմ» երիտասարդական եւ «Քրիստափոր» պատանեկան միութիւնները:

Վերջում դահլիճում ներկաները եւս հանդէս եկան ասմունքներով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։