Հա

Համայնք

05/08/2019 - 10:30

Հաղորդագրութիւն

Այսու մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, այսօր՝ երկուշաբթի, 5 օգոստոս 2019 թ.-ի առաւօտեան կանուխ ժամերին մեկնեց Արցախ, մասնակցելու 7-րդ Համահայկակն խաղերի բացման արարողութեանը:

Այսու մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, ընդառաջելով իրեն եկած հրաւէրին, այսօր՝ երկուշաբթի, 5 օգոստոս 2019 թ.-ի առաւօտեան կանուխ ժամերին, ցամաքի ճանապարհով մեկնեց Արցախ, մասնակցելու 7-րդ Համահայկակն խաղերի բացման արարողութեանը, որը տեղի է ունենալու օգոստոսի 6-ին, Ստեփանակերտում:

Սրբազան Հօրն ուղեկցում են Էսթոնիայի Հանրապետութեան պատւոյ հիւպատոս պրն. Արմէն Մութաֆեանն ու իր եղբայր՝ Ալբերտ Մութաֆեանը:

 

Դիւան ազգային առաջնորդարանի Թեհրանի հայոց թեմի

Յարակից լուրեր

  • Կրօնների երկխօսութեան կենտրոնից այցելեցին Սրբազան Հօրը
    Կրօնների երկխօսութեան կենտրոնից այցելեցին Սրբազան Հօրը

    Թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հիւանդանոց կեցութեան օրերին, երեքշաբթի հոկտեմբերի 8-ի երեկոյեան, իրեն այցելութեան եկան Կրօնների երկխօսութեան կենտրոնի տնօրէն՝ հոջ. Մահդի Թասխիրին, որին ընկերակցում էին տկն. Ռաշիդբէյգին, դոկտ. Մոզաֆարին եւ պրն. Ամերին:

  • Վրաց երէցական եկեղեցու Մալխազ եպիսկոպոսի այցը ազգային առաջնորդարան
    Վրաց երէցական եկեղեցու Մալխազ եպիսկոպոսի այցը ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի, թւականիս 28 օգոստոսի կէսօրից յետոյ ժամը 13։00-ին Վրաց երէցական եկեղեցու Մալխազ եպիսկոպոսը, որը Իրանում հիւրն էր Իրանի հոգեւոր փաստագրական ֆիլմեր նկարահանող Սիդէ ընկրեութեան, այցելեց թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին։

  • Ծանօթացման հանդիպում Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով նոր պատասխանատուի հետ
    Ծանօթացման հանդիպում Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով նոր պատասխանատուի հետ

    Հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ նախաձեռութեամբ եւ ներկայութեամբ  Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, երեքշաբթի օգոստոսի 27-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում, ծանօթացման հանդիպում էր կազմակերպւել, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով նոր պատասխանատու՝ պրն. Սէյէդ Մոջթաբա Միրդեհղանի հետ:

  • Ռուսաստանի Դաշնութեան դեսպանի այցը
    Ռուսաստանի Դաշնութեան դեսպանի այցը

    Երեքշաբթի, 27 օգոստոսի 2019 թ.-ի առաւօտեան, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, իր տիկինը՝ Անահիտ Ջաղարեանը, քաղաքավարական այցով հանդիպեցին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Երեքշաբթի, թւականիս օգոստոսի 27-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Հայ կին» միութեան կից աշխատող «Անի» միութեան վարչութեան նորընտիր անդամուհիներին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։