Հա

Համայնք

06/08/2019 - 08:50

«Ա. Աւետիսեան» ազգային բուժարանը՝ անվճար արեան ճնշումի կանգառ

Ի հետեւում Իրանի առողջապահութեան նախարարութեան որոշման, 2019 թւականի մայիսի 19-ից մինչեւ յուլիսի 6-ը (1398 թւականի 27 օրդիբեհեշտից՝ 15 թիր) յայտարարւեց «Արեան ճնշման անվճար ստուգման ազգային մոբիլիզացման ծրագիր» (طرح بسیج ملی کنترل فشار خون در سراسر کشور):

Ի հետեւում Իրանի առողջապահութեան նախարարութեան որոշման, 2019 թւականի մայիսի 19-ից մինչեւ յուլիսի 6-ը (1398 թւականի 27 օրդիբեհեշտից՝ 15 թիր) յայտարարւեց «Արեան ճնշման անվճար ստուգման ազգային մոբիլիզացման ծրագիր» (طرح بسیج ملی کنترل فشار خون در سراسر کشور):

«Ա. Աւետիսեան» ազգագային բուժարանը նաեւ մասնակցեց սոյն ծրագրին:

Մայիսի 13-ին, ծրագրի կապակցութեամբ, առողջապահութեան նախարարութեան յարկի տակ, տեղի ունեցաւ համագումար, որի ընթացքին, բուժարանի տնօրէն՝ տկն. Մարիետ Թումեանսը ներկայացրեց բուժարանում տարիների ընթացքին կատարւած անվճար ստուգումները՝ կրծքի քաղցկեղի ստուգում (غربالگری رایگان سرطان سینه), արեան ճնշման ստուգում (کنترل رایگان فشار خون), արեան շաքարի ստուգում (کنترل رایگان قند خون), աուդիոմետրիա (شنوایی سنجی): Ներկայացւեց նաեւ 1397 թւականին արեան ճնշման անվճար ստուգումների համար դիմողների թւային պատկերը: Յայտնենք, որ սոյն ստուգումներն անցեալ տարի կատարւեցին երկու նւագով:

Նոյն օրը, բուժարանն ընդգրկւեց, որպէս արեան ճնշման ստուգման անվճար կանգառ, Նարմաք (Սասուն) քաղաքամասում:

Մայիսի 28, 2019 թւականին, բոլոր կանգառ բուժկենտրոնների համար տեղի ունեցաւ մէկօրեայ դասընթաց, վերը նշւած ծրագիրը սահուն ընթանալու համար: Բուժարանի կողմից դասընթացին մասնակցեց աւագ բուժքոյր՝ տկն. Մարի Արզումանեանը:

Ծրագիրն ընդառաջւեց Նարմաք քաղաքամասի հայրենակիցների կողմից եւ յունիսի 8-ից մինչեւ յուլիսի 6-ը, 30 տարեկանից վեր դիմորդների համար անվճար կերպով կատարւեց արեան ճնշումի ստուգումներ:

Ծրագրի ընթացքում դիմորդների արեան ճնշման իրավիճակը գրանցւեց առողջապահութեան նախարարութեան նշանակւած համակարգում եւ անմիջապէս դիմորդներն ստացան համապատասխան առողջապահութեան խորհուրդներ, հեռախօսի կարճ յաղորդագրութեան միջոցով:

Աշխատանքը յաջող աւարտին հասցնելով, «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանն Իրանի առողջապահութեան նախարարութեան կողմից արժանացաւ գնահատագրի:

 

«Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի

Խնամակալ մարմին եւ տնօրէնութիւն

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։