Հա

Համայնք

22/08/2019 - 09:40

Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը Թեհրանի եկեղեցիներում

Թւականիս կիրակի, 18 օգոստոսի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով հանդիսաւոր ս. պատարագ:

Թւականիս կիրակի, 18 օգոստոսի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով հանդիսաւոր ս. պատարագ:

Ս. Աստւածածին եկեղեցում պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը:

Իր քարոզում Սրբազան Հայրը խօսելով Աստւածամօր ինքնութեան եւ տիպարի մասին, շեշտեց՝ «Մենք, որպէս Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու զաւակներ, Աստւածամօր մէջ տեսում ենք իր հաւատքը, աննահանջ եւ անխորտակ այն հաւատքը, որով Ինքը կարողացաւ Իր կեանքն ապրել, համաձայն Աստծոյ պատւիրաններին»: «Երեք հիմնական առաքինութիւններ Աստւածամօր կեանքում մեզ յայտնի են՝ առաջինն իր ունեցած աննահանջ հաւատքն է, երկրորդ՝ Իր սէրն իր Որդուն եւ ողջ մարդկութեան հանդէպ եւ այդ սիրոյն որպէս արտայայտութիւն, նա կարողացաւ հանդիսանալ ամբողջ մարդկութեան մայրը: Իսկ երրորդ՝ Իր մօտ կար Աստւածային այն յոյսը, որ ինքն անընդհատ իր Որդու կողքին պիտի լինի եւ այսպիսով եղաւ մայրը Քրիստոսի ողջ եկեղեցու»,- յաւելեց Սրբազան Հայրը:

Խաղողօրհնէքի արարողութեան իմաստի մասին Սրբազան Հայրը բացատրեց՝ «Խաղողը քրիստոնէական հասկացողութեան մէջ նւիրական այն պտուղն է, որից գինի է պատրաստւոմ եւ գինին մատուցւում է Ս. Խորանի վրայ եւ խորհրդանշում է Քրիստոսի անարատ արիւնը»:

Քարոզի աւարտին Սրբազան Հայրը գնահատանքի խօսք ուղղեց Ս. Աստւածածին եկեղեցու Եկեղեցական խորհրդին, իրենց ծառայական աշխատանքների համար:

Բոլոր եկեղեցիներում, ս. պատարագի աւարտին, կատարւեց նաեւ աւանդական Խաղողօրհնէք:  Բոլոր եկեղեցիներում մեր հաւատացեալ ժողովուրդը խուռներամ բազմութեամբ մասնակցել էր եկեղեցական արարողութեանը, որոնք Ս. հաղորդութիւն ստանալուց յետոյ նաեւ օրհնւած խաղողն էլ ստացած՝ ուրախութեամբ իրենց տները վերադարձան:

Այս առիթով ուզում ենք յատուկ կերպով գնահատել նաեւ եկեղեցիների եկեղեցական խորհուրներին, որոնք շատ գեղեցիկ ու պատշաճ կերպով պատրաստել էին խաղողները, ինչպէս նաեւ զարդարել էին բակում զետեղւած սեղանները, որտեղ օրհնւելու էին խաղողները:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, սեպտ. 16-ին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների միութեան նախագահ՝ Գարուն Սարգսեանին եւ «Նայիրի» հրատարակչատան տնօրէն՝ Արտոյտ Զոհրաբեանին:

  • Խաչվերացի երեկոյեան պատարագն ու անդաստան թափորը Ս. Խաչ մատուռի շրջափակում
    Խաչվերացի երեկոյեան պատարագն ու անդաստան թափորը Ս. Խաչ մատուռի շրջափակում

    Ի յիշատակ Խաչի գերեդարձին Եկեղեցին հաստատեց Խաչվերացի տօնը, որ բոլոր եկեղեցիները այն տօնում են 14 սեպտեմբերին իսկ մենք հայերս այն տօնում ենք  սեպտեմբերի 14-ի ամենամօտիկ կիրակիին, երբ այն չի համընկնում կիրակի օրւան:

  • Հայաստանի Հանրապետութեան դեսպանն այցելեց առաջնորդ Սրբազանին
    Հայաստանի Հանրապետութեան դեսպանն այցելեց առաջնորդ Սրբազանին

    Հինգշաբթի, սեպտեմբերի 12-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան մեծարգոյ պրն. Արտաշէս Թումանեանին:

  • Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Խստիւ դատապարտում ենք նման կայքերում տեղադրւած կեղծ լուրերը»
    Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Խստիւ դատապարտում ենք նման կայքերում տեղադրւած կեղծ լուրերը»

    Իրանական ԶԼՄ-ներից «Ֆարս»-ը վկայակոչելով անյայտ աղբիւրների խօսքերը, հրապարակել է իսլամ ընդունած հայերի մասին մի յօդւած, որում ընդգծումը պահել է Մոհառամեան սգոյ ծէսերին մասնակցելու բերումով «Բուժւած հայ երիտասարդի» վրայ:

  • Հանդիպում կրօնի ուսուցիչների հետ
    Հանդիպում կրօնի ուսուցիչների հետ

    Դպրոցական վերամուտի նախօրեակին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի մեր դպրոցների կրօնի ուսուցիչներին, ներկայութեամբ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու տկն. Շաքէ Եղիայեանի եւ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի ատենապետ օր. Անի Մանուկեանի։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։