Հա

Համայնք

28/08/2019 - 09:00

Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Շիրազի մասնաճիւղում օրհնւեց Իրանի 51-րդ Համահայկական խաղերի ջահը

Ուրբաթ օգոստոսի 23-ի առաւօտեան Հ.Մ.Ա.Կ.-ի Շիրազի մասնաճիւղում, Ս. Մարիամ Աստւածածին եկեղեցում Շահինշահրից ժամանած Տ. Սահակի ձեռամբ կատարւեց Իրանի 51-րդ Համահայկական խաղերի ջահի օրհնութիւնը շիրազահայ համայնքի ու «Արարատ»-ի անդամների մասնակցութեամբ։

Ուրբաթ օգոստոսի 23-ի առաւօտեան Հ.Մ.Ա.Կ.-ի Շիրազի մասնաճիւղում, Ս. Մարիամ Աստւածածին եկեղեցում Շահինշահրից ժամանած Տ. Սահակի ձեռամբ կատարւեց Իրանի 51-րդ Համահայկական խաղերի ջահի օրհնութիւնը շիրազահայ համայնքի ու «Արարատ»-ի անդամների մասնակցութեամբ։ Այս առիթով Թեհրանից Շիրազ էին մեկնել Կենտրոնական վարչութեան անդամ ընկեր Անահիտ Աբրահամեանը, Մարզական միութեան վարչութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Սարգսեանը, խաղերի բացման պատ.՝ ընկեր Արմոնդ Միրզախանեանը եւ յանձնախմբի անդամ՝ ընկեր Արգին Շահբազեանը:

Նախ տեղի ունեցաւ Խաղողօրհնէքի արարողութիւն, ապա ջահակիրներ՝ Հերմոնդ Յարութիւնեանի, Արբի Յարութիւնեանի եւ Ռէյմոնդ Շահինի միջոցով օրհնւեց ջահը եւ այսպիսով Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութիւնը իր չորս մասնաճիւղերում բոցավառեց ջահերը, այնուհետեւ տեղի ունեցաւ մտերմիկ հաւաք եկեղեցու բակում, ապա «Հայ տան» յարկի տակ:

Ընկերները մեծ գոհունակութեամբ հրաժեշտ տւեցին միմեանց՝ Համահայկական խաղերի բացման օրը հանդիպման յոյսով, որտեղ ինչպէս տեղեկացրել ենք միւս մասնաճիւղերի զեկոյցում, հինգ կրակներ միասնաբար բոցավառելու են Իրանի 51-րդ Համահայկական խաղերի ջահը:

Տեղեկացնում ենք, որ Իրանի 51-րդ Համահայկական խաղերի Թեհրանի ջահի օրհնութիւնը տեղի է ունենալու շաբաթ, օգոստոսի 31-ի, ժամը 18:00-ին՝ Ս. Սարգիս եկեղեցում, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ:

Հրաւիրում ենք սիրելի հայրենակիցներին ներկայ գտնւելու այս բարեբաստիկ արարողութեանը:

 

Հ. Մ. «Արարատ» Կ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։