Հա

Համայնք

02/09/2019 - 12:50

Թեմակալ առաջնորդի այցը Հ. Մ. «Սարդարապատ» միութիւն

Սոյն թւականի, երեքշաբթի 27 օգոստոսի երեկոյեան, գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, Հ. Մ. «Սարդարապատ» միութեան վարչութեան հրաւէրով, ներկայ գտնւեց միութիւն:

Սոյն թւականի, երեքշաբթի 27 օգոստոսի երեկոյեան, գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, Հ. Մ. «Սարդարապատ» միութեան վարչութեան հրաւէրով, ներկայ գտնւեց միութիւն:

Նախ տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն, որտեղ հրաւիրւած էին քաղաքամասի ծխատէր քահանայ՝ արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Սրբոց Վարդանանց եկեղեցու Եկեղեցական խորհրդի ատենապետ՝ տկն. Անահիտ Միխայեանը եւ «Անի» միութեան նախագահուհի՝ տկն. Ժանետ Բալասանեանը:

Սրբազան Հայրն աւելի մօտիկից ծանօթացաւ միութեան աշխատանքներին, ապա միութեան նախագահ՝ պրն. Մուշեղ Ծատրեանը բացատրութիւն տւեց անցեալ 8 ամիսների ընթացքում կատարած ծրագրերի մասին նաեւ ապագայում կայանալիք ծրագրերի վերաբերեալ:

Սրբազան Հայրը նոյնպէս հետաքրքրւեց քաղաքամասի եկեղեցու եւ սրահի վերանորոգման աշխատանքների մասին: Որոշ մտքերի փոխանակումից յետոյ, տեղափոխւեցին միութեան սրահ, ուր մեծ թւով Սարդարապատ քաղաքամասի բնակիչներ իրենց ողջոյններով դիմաւորեցին թեմակալ առաջնորդին:

Հանդիպումը բացւած համարւեց Տէրունական աղօթքով:

Հանդիպումը շարունակելով, միութեան նախագահը, շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօրը, որ վարչութեան հրաւէրն ընդունելով ներկայ է գտնւել Սարդարապատ քաղաքամասի բնակիչների առաջադրանքներին եւ մտահոգութիւններին վերահասու լինելու նպատակով:

Սրբազան Հայրը բարձր գնահատեց միութեան վարչութեան կազմակերպած քայլը նաեւ ողջունեց քաղաքամասի բնակիչներին իրենց ներկայութեան համար, ապա անդրադառնալով այսօրւայ գաղութիս ամենաաչքառու խնդրի, որը առաջացել է արտագաղթի հետեւանքով, արտայայտեց. «Ցաւօք մեր դպրոցները պարպւել են հայ աշակերտութիւնից: Բայց չպէտք է ձեռքնծալ լինենք, այլ պիտի նոր եռանդով եւ վերանորոգ հայեացքով շարունակենք մեր հանդիպումները, լինի դա դպրոցներում, միութիւններում թէ եկեղեցիներում: Իրար հանդէպ մենք պէտք է հանդուրժող լինենք, իրար սիրելով եւ ներելով է, որ մարդկային կեանքն աւելի բարելաւում, իրագործւում եւ իր կեանքն է իմաստաւորում»: «Ես ականատես եղայ եւ մեծ ուրախութեամբ լցւեցի, երբ Հայաստանի Համահայկական խաղերին, Արցախում տեսայ 5000 հայ արտասահմանից ժամանած մարզիկ-ուհիներին, որոնք եկած էին աշխարհի բոլոր մասերից: Իրենց ներկայութիւնը յոյս է ներշնչում եւ ամրապնդում է մեզ պայքարելու մեր Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի, Վանից մինչեւ Մուշ ազատագրմանը: Սրան պէտք է հաւատալ եւ հաւտում եմ, որ մեր միասնութեամբ, մենք կարող կը դարձնենք անկարելին, ինչպէս Մարկոս Աւետարանիչն է ասում՝ «որտեղ որ կայ հաւատք, անկարելին կարելիի կը վերացւի». այս է մեր ներկայիս անելիքը, որ միասին պէտք է ուժեղ լինենք, միասին պէտք է ամէն քայլ եւ գործ իրականացնենք»,- եզրափակեց Սրբազան Հայրը:

Սրբազան Հօր հայրական խրատներից եւ բարեմաղթանքներից յետոյ, ներկաները իրենց յուզող հարցերը ներկայացրեցին, որտեղ բոլորին շատ յուզում էր երիտասարդների հարցը, թէ ինչպէս է կարելի աւելի մասնակից լինեն եկեղեցական արարողութիւններին եւ միութենական աշխատանքներին: Նաեւ դպրոցների, դասագրքերի, համայնքի արտագաղթի եւ շատ յուզող հարցերի վերաբերեալ, որոնք բացատրւեցին եւ մեծ բաւարարւածութիւն ստացան:

Վերջում պրն. Մուշեղը նոյնպէս իր հարցերով հանդէս եկաւ եւ ներկաներին փոխանցեց՝ «Մեր միութեան դռները բաց է բոլորի համար, ինչ հարցեր լինեն, թէկուզ դժգոհութիւններ կամ առաջարկութիւններ, մենք մեծ ուրախութեամբ լսում եւ ընդունում ենք Ձեզ բոլորիդ եւ շատ ուրախ կը լինենք, որ միշտ լինէք մեր կողքին»:

Ծրագիրն աւարտւելով, Սրբազան Հայրն իր օրհնանքը յղեց ներկաններին եւ յաջողութիւն մաղթելով բոլորին, թողեց միութինը, իսկ ներկաները հիւրասիրւեցին եւ մեծ բաւականութիւն ստացած հեռացան:

 

Հ. Մ. «Սրադարապատ» միութեան

Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, սեպտ. 16-ին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների միութեան նախագահ՝ Գարուն Սարգսեանին եւ «Նայիրի» հրատարակչատան տնօրէն՝ Արտոյտ Զոհրաբեանին:

  • Խաչվերացի երեկոյեան պատարագն ու անդաստան թափորը Ս. Խաչ մատուռի շրջափակում
    Խաչվերացի երեկոյեան պատարագն ու անդաստան թափորը Ս. Խաչ մատուռի շրջափակում

    Ի յիշատակ Խաչի գերեդարձին Եկեղեցին հաստատեց Խաչվերացի տօնը, որ բոլոր եկեղեցիները այն տօնում են 14 սեպտեմբերին իսկ մենք հայերս այն տօնում ենք  սեպտեմբերի 14-ի ամենամօտիկ կիրակիին, երբ այն չի համընկնում կիրակի օրւան:

  • Հայաստանի Հանրապետութեան դեսպանն այցելեց առաջնորդ Սրբազանին
    Հայաստանի Հանրապետութեան դեսպանն այցելեց առաջնորդ Սրբազանին

    Հինգշաբթի, սեպտեմբերի 12-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան մեծարգոյ պրն. Արտաշէս Թումանեանին:

  • Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Խստիւ դատապարտում ենք նման կայքերում տեղադրւած կեղծ լուրերը»
    Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Խստիւ դատապարտում ենք նման կայքերում տեղադրւած կեղծ լուրերը»

    Իրանական ԶԼՄ-ներից «Ֆարս»-ը վկայակոչելով անյայտ աղբիւրների խօսքերը, հրապարակել է իսլամ ընդունած հայերի մասին մի յօդւած, որում ընդգծումը պահել է Մոհառամեան սգոյ ծէսերին մասնակցելու բերումով «Բուժւած հայ երիտասարդի» վրայ:

  • Հանդիպում կրօնի ուսուցիչների հետ
    Հանդիպում կրօնի ուսուցիչների հետ

    Դպրոցական վերամուտի նախօրեակին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի մեր դպրոցների կրօնի ուսուցիչներին, ներկայութեամբ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու տկն. Շաքէ Եղիայեանի եւ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի ատենապետ օր. Անի Մանուկեանի։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։