Հա

Համայնք

23/09/2019 - 14:33

Թեհրանում հայոց դպրոցների տարեմուտի զանգը հնչեց «Հայ դպրոցը հայ աշակերտի տունն է»

 

Այսօր առաւօտեան Իրանում հնչեց դպրոցական տարեմուտի զանգը եւ միլիոնաւոր աշակերտութեան հետ միաժամանակ իրանահայ հազարաւոր աշակերտ-աշակերտուհիներ եւս յաճախեցին հայոց դպրոցներ:

«ԱԼԻՔ»- Կ.Դ. Այսօր առաւօտեան Իրանում հնչեց դպրոցական տարեմուտի զանգը եւ միլիոնաւոր աշակերտութեան հետ միաժամանակ իրանահայ հազարաւոր աշակերտ-աշակերտուհիներ եւս յաճախեցին հայոց դպրոցներ:

Թեհրանում հայոց դպրոցների դպրոցական տարեմուտի զանգը հնչեցրեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեա-նը, Սասուն քաղաքամասի «Նայիրի-Սողոմոնեան» ազգային միջնակարգ տղայոց դպրոցում:Տարեմուտը սկսւեց «Տէրունական» աղօթքով եւ Իրանի պետական հիմնով, որից յետոյ դպրոցի փոխտեսուչ եւ ուսուցիչ Նորվան Միքայէլեանը ողջոյնի խօսք ուղղեց Սրբազան Հօրը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Կրթական խորհրդի ներկայացուցիչներին: Միջոցառումը շարունակւեց աշակերտական խօսքով, դպրոցի տեսչի բարիգալստեան արտայայտութեամբ եւ ընթերցւեց Սրբազան Հօր տարեմուտի պատգամը:

Եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդը, ով կարեւորութեամբ անդրադարձաւ հայ աշակերտի հայոց դպրոց յաճախելու անհրաժեշտութեանը, ընդգծելով. «Հայ դպրոցը հայ աշակերտի տունն է»: Սրբազան Հայրն աշակերտներին կոչ ուղղեց սիրել եւ սովորել հայոց լեզուն, կրօնը եւ պատմութիւնը, դրանք համարելով ազգասիրական զգացումների ամրագրման գրաւականները, եւ շեշտեց. «Ժողովուրդները գոյատեւում են եւ ապրում են հայրենասիրութեամբ եւ հայրենասիրութիւնը հիմնւած է ժողովրդի պատմութեան իմացումով»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։