Հա

Համայնք

05/10/2019 - 14:20

Հ. Յ. Դաշնակցութեան 129-ամեակին նւիրւած հանդիսութիւն՝ Թեհրանում

129-ամեայ կաղնի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր երիտասարդական աւիւնով շարունակում է իր երթը, հայ ժողովրդի վեհ գաղափարների իրականացման ճամբին:

ՀՅԴ 129-ամեակի տօնակատարութիւնը մեկնարկեց «Մշակ բանւոր» օրհներգով, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում, հինգշաբթի, հոկտեմբերի 3-ին, ուր օրւայ բանախօս էր հրաւիրւել ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի անդամ.

«Մեր նպատակը պիտի լինի մեր միասնականութիւնը, որը ունակ է ստեղծելու աւելի մեծ արժէք»

 

«ԱԼԻՔ», Կ. Դ. - 129-ամեայ կաղնի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր երիտասարդական աւիւնով շարունակում է իր երթը, հայ ժողովրդի վեհ գաղափարների իրականացման ճամբին:

ՀՅԴ 129-ամեակի տօնակատարութիւնը մեկնարկեց «Մշակ բանւոր» օրհներգով, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում, հինգշաբթի, հոկտեմբերի 3-ին, ուր օրւայ բանախօս էր հրաւիրւել ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը:

Միջոցառմանը Դաշնակցութեան 129-ամեայ անցած ուղին եւ գաղափարները ներկայացնող տեսաֆիլմի ցուցադրութիւնից յետոյ կազմակերպիչ յանձնախմբի անունից ողջոյնի խօսք ասաց Արտոյտ Զոհրաբեանը, հրաւիրելով «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սուրիկ Աբնուսեանին, ով թւարկեց ու մեկնաբանեց 129-ամեայ ՀՅԴ-ի արժէքային-գաղափարական հիմքերի նշանակութիւնը:

Օրւայ բանախօս Արծւիկ Մինասեանը, ողջունելով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 129-ամեակը, առաջադրեց հետեւեալ հարցադրումները ինչու ստեղծւեց Դաշնակցութիւնը, արդեօք հասել է իր նպատակին եւ դէպի ուր է գնում: Այս հարցերի պատասխանները հնչեցրեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի անդամ Արծւիկ Մինասեանը: Նա նշեց, որ. «129-ամեայ պատմութեան մէջ 30 տարի է, որ Անկախ պետականութիւն ենք ունեցել, Առաջին Հանրապետութեան եւ ներկայ հանրապետութեան շրջան, մնացեալ 100 տարիներին կուսակցութիւնը ոչ միայն մնացել է կենսունակ, այլ նաեւ կարողացել է հսկայական գործեր կատարել, որոնք այսօր աշխարհի ցանկացած մասում վկայում են հայութեան պահպանութեան մասին, վկայում են հայեցի լինելու մասին: Ուրեմն այս կազմակերպութիւնը կենսունակ է իր գաղափարաբանութեամբ, պատկերացումներով, 129-ամեայ տարբեր սերունդների միանման, միատեղւած եւ՝ նոյն նպատակին գնալու գործողութիւններով: Ուրեմն ոչինչ չի խանգարում մեզ եւ ոչ ոք չի կարող պառակտել այն քաղաքական կազմակերպութիւնը, որի նպատակը հայ ժողովրդի՝ իր կազմաւորման պահից սկսած առ այսօր, իր երազանքի, նպատակի, իր արեան կանչի, իր գեների ձգտումն է, իսկ այդ ձգտումը արտայայտւում է այս բառերով՝ ազատ, անկախ, միացեալ Հայաստանի կերտում»:

«1990-ական թւականների այն շրջանը, երբ ապազգայինը, անպէտքը, ազգի տականքը որոշել էր, որ Հայաստանը, հայ ժողովուրդը չպէտք է ազգային մտածողութեամբ ապրի եւ Հայաստանի անվտանգութիւնը ձեւակերպում էր նրա՝ չպաշտպանւած լինելու մէջ, ասում էր՝ մեր պաշտպանութիւնը մեր անպաշտպանութեան մէջ է, այս մտածողութիւնը մերժւեց մեր ժողովրդի կողմից: Սակայն, ցաւօք, այսպիսի երեւոյթները նորից արմատաւորւելու յատկութիւն ունեն, եւ այսօր էլ մեզ սպառնում է այդպիսի վիճակ, որովհետեւ, երբ այս տեսակը եւ այս մտածողութիւնը սկսում է ազգային մտածողութիւնը թիրախաւորել, եւ թիրախաւորել հայկական մեր աւանդական, ընտանեկան արժէքները՝ եկեղեցին, բանակը եւ իւրաքանչիւր հայի մէջ նստած հայկականութիւնը, սա վտանգաւոր երեւոյթ է, որը սնուցում է ստանում, եւ ազգի ու պետութեան մէջ սկսում է տիրել ատելութիւնը, խանդը, նախանձը եւ թշնամութիւնը եւ ի վերջոյ վրէժխնդրութիւնը: Սրանք այսօր սպառնալիք են մեզ համար, մեր պետականութեան եւ մեր ազգային միասնականութեան համար: Մեզ համար այսօր սպառնալիք է Արցախեան ճակատում ձեւաւորւած վիճակը, պատերազմի սպառնալիքը, որ այսօր կախւած է մեր պետութեան ու մեր ժողովրդի գլխին եւ դա ադրբեջանա-թուրքական տանդեմի ակտիւ գործողութիւնների միջոցով եւ եթէ մենք իբրեւ պետութիւն, իբրեւ ժողովուրդ չկարողանանք գիտակցել պահի լրջութիւնը, մեր իշխանութիւնները չկարողանան կարեւորել ու գիտակցել ազգային միասնականութեան հիմնարար խնդիրը այս շրջափուլում, կարող է վաղը արդէն ուշ լինել»,- ընդգծեց Արծւիկ Մինասեանը: Նա իր ելոյթի ընթացքում նշել է, որ Հայաստանի օրւայ քաղաքական իշխանութիւններից մեր պահանջը եղել է շատ պարզ ու յստակ. «Դաշնակցութիւնը այն քաղաքական ուժն ու միաւորն է իր համակիրներով եւ իր աջակիցներով, որ Հայաստանի ցանկացած իշխանութեան կարող է հզօրացնել, կարող է նրան դարձնել առաջնորդող, կարող է նրան դարձնել մեր ժողովրդի նպատակների իրագործող, բայց կարող է նաեւ տապալել նրան, եթէ նա շեղւի ազգային մտածողութիւնից, եթէ նա սկսի սպասարկել օտարի օրակարգը եւ Հայաստանի ու հայ ժողովրդի դատը վերածի առեւտրի»:

Միջոցառմանը ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր, դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հանդիսատես: Տօնախմբութիւնը մէկտեղւած էր գեղարւեստական կատարումներով, որի ընթացքում իրանահայ բանաստեղծ Վարանդի «Զինադրօշ» գրքից ասմունքեցին Էմիլ Սէթխանեանը եւ Վանէ Մակարեանը, յեղափոխական երգերի կատարումներով հանդէս եկան Երազ Բանդարին եւ Մինէ Թահմազեանը, որոնց դաշնամուրով ընկերակցում էին Փաօլին Հանգարլին եւ Արին Միրզայեանը:

Յարակից լուրեր

  • «Արցախում ո՞ր ուժերը ՀՅԴ-ի հետ նախագահի համաձայնեցւած թեկնածու կունենան». Դաւիթ Իշխանեանն է պարզաբանում
    «Արցախում ո՞ր ուժերը ՀՅԴ-ի հետ նախագահի համաձայնեցւած թեկնածու կունենան». Դաւիթ Իշխանեանն է պարզաբանում

    Արցախի՝ 2020 թ.-ի նախագահական ընտրութիւններին համաձայնեցւած թեկնածուով մասնակցելու նպատակով՝ ՀՅԴ-ն հանդիպումներ եւ քննարկումներ է անցկացրել գրանցւած 22 կուսակցութիւնից 15-ի հետ. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը:

  • Չի կարելի պետականութեանը սպառնացող վարքագիծը դարձնել ամենօրեայ գործունէութիւն
    Չի կարելի պետականութեանը սպառնացող վարքագիծը դարձնել ամենօրեայ գործունէութիւն

    Տեղի է ունեցել ոչ թէ զբաղւածութեան ընդլայնում, այլ ընդհակառակը` նւազել են աշխատանքային ռեսուրսները: Այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՅԴ մասնագիտական յանձնաժողովների համակարգող Արծւիկ Մինասեանը՝ ակնարկելով, որ գործազուրկների թիւը նւազել է արտագաղթի հետեւանքով:

  • Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-ամեակի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում
    Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-ամեակի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում

    Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ պատկան յանձնախմբի կազմակերպութեամբ, ուրբաթ՝ 2019 թւականի հոկտեմբերի 4-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, բանախօսական-գեղարւեստական միջոցառմամբ նշւեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-րդ տարեդարձը։

  • Արծւիկ Մինասեանի այցը՝ Ս. Ա. վանք
    Արծւիկ Մինասեանի այցը՝ Ս. Ա. վանք

    Հայաստանից ժամանած քաղաքական գործիչ, տնտեսագէտ եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանը իր Նոր Ջուղա կատարած այցելութեան ծիրում, շաբաթ՝ 5 հոկտեմբեր 2019 թւականի առաւօտեան այցելելով Ս. Ա. վանք հանդիպեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, Պատգամաւորական ժողովի, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներին:

  • Նոր Ջուղայում նշւեց ՀՀ վերանկախացման 28-ամեակը
    Նոր Ջուղայում նշւեց ՀՀ վերանկախացման 28-ամեակը

    Ուրբաթ՝ 2019 թւականի հոկտեմբերի 4-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, բանախօսական-գեղարւեստական միջոցառմամբ նշւեց Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-րդ տարեդարձը։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։