Հա

Համայնք

Շաբաթ, 20 Յունիսի 2015 14:10

22222-րդի պատրւակով

Համաշխարհայնացումն ու դրա անմիջական հետեւանքը հանդիսացող համացանցն աշխարհն իսկապէս դարձրեց մի փոքրիկ աւան, մօտ՝ չափազանց մօտ մարդկանց, իսկ մարդիկ դարձան հասանելի, ինչպէս՝ երբեք: Մտքերի, գաղափարների ու նախաձեռնութիւնների հասցէական փոխանցման հնարաւորութիւնը դարձաւ շշմեցուցիչ: Հէնց այս նոր իրողութիւնն էր, որ փոխեց մեդիա կառուցւածքն ամբողջ աշխարհում, յեղաշրջեց աւանդական լրատւութիւնը:

Published in Դիտանկիւն
Հինգշաբթի, 19 Մարտի 2015 12:20

Ապրիլեան ապրումների մտասեւեռմամբ...

Երկշաբաթեայ ճարահատեալ արձակուրդը մեզ ժամանակաւորապէս «անհաղորդ» է դարձնելու թանկագին ընթերցողի հետ:
Մեր այս՝ 22161-րդ համարով ենք բոլորում «Ալիք»-ի 84-ամեակը (մարտի 22, 1931-մարտի 19, 2015), իսկ յաջորդ՝ 2016-ի մարտին մեր ստւար ու գիտակից ընթերցողների նեցուկով ու աջակցութեամբ ընդառաջ ենք գնալու 85-րդ հանգրւան՝ լիցքաւորւած-կուտակած վիթխարի փորձառութեամբ:

Published in Խմբագրական

Հայաստանի Կամերային թատրոնի դերասան-երգիչներ Անի Լուպէն եւ Սենիկ Բարսեղեանը օրեր առաջ «Ալիք»-ում էին եւ այնքան հետաքրքիր ու մտերմիկ զրոյց ծաւալւեց, որ նոյնիսկ չհասցրեցինք լինել «Ալիք»-ի աշխատանքային միւս բաժիններում՝ ինչը ընդունւած աւանդոյթ է մեզ այցելող հիւրերի դէպքում: Ինչեւէ, նրանք այստեղ են Թեհրանի Հայ ակումբի հրաւէրով, որտեղ էլ արդէն շուրջ 10 օր է ինչ հանդէս են գալիս երաժշտական հագեցած ծրագրերով:

Published in Համայնք

Ամանորի առիթով այսօրւայ մեր միմեանց շուրջ հաւաքւելը՝ իմ մէջ յուշեր արթնացրեց, որը ինձ տանում է դէպի 1970-ական թւականները, երբ ճիշտ հէնց այսօրւայ պէս «Ալիք»-ի հին շէնքի վերնատանը՝ կողք-կողքի նստած, աւելի ճիշտ սեղմւած՝ սպասում ենք թերթի խմբագիր Անդրէ Ամուրեանին, որը շատ չուշացաւ, ընդամէնը մի քանի րոպէից յետոյ, միացաւ մեզ:

Published in Այլ
Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2014 09:50

ՅԻՇԱՏԱԿ - Բարի ճանապարհ Արմէն...

Սիրելի Արմէնի մահը առիթ եղաւ, որ վար դրած գրիչս կրկին վերցնեմ՝ տողեր գրելու գիր ու գրականութեան այս անխոնջ մշակի յիշատակին, վերջին պարտքս կատարած լինելով նրա հանդէպ։
Արմէնի հետ իմ ծանօթութիւնը եւ յուշերը վերադառնում են «Ալիք» օրաթերթում իմ աշխատած տարիներին։ Այդ ընթացքում ես առիթը ունեցայ նրա հետ շփւելու եւ գաղափար կազմելու նրա հաճելի եւ հետաքրքիր անհատականութեան մասին։

Published in Համայնք

Երկար ու ձիգ տարիներ «Ալիք» օրաթերթում մի սեղանի շուրջ՝ դէմ-դիմաց ու միասին աշխատանքի ենք լծւած: Թերթի ձեռագիր յօդւածները գրաշարները շարելուց յետոյ, մեզ են յանձնում՝ սրբագրելու համար: Ես ուշի-ուշով կարդում եմ՝ հերթի դրւած ձեռագիր գրութիւները, իսկ նա՝ Արմէնը ինձանից աւելի ուշադիր՝ գրիչը ձեռքին ամենայն վարպետութեամբ շտկումներ է կատարում եւ դա երբեմն գրչի այնպիսի սեղմումով, որից թղթի բարակ ճռռոցը ականջիս է հասնում:

Published in Համայնք

Այսօրւայ թւով՝ 47, «Ալիք»-ի «Պարսկերէն յաւելւածը» դարձաւ մէկ տարեկան: Չհաշւած մինչ այդ էլ շուրջ երկամեայ պարսկերէն սիւնակային էջադիրները:
Նախեւառաջ ուրախ ենք, որ 47 համար հրատարակելը իրականացել է առանց ընդմիջումների, որը գործի կայացածութեան ցուցանիշն է ինքնին:

Published in Դիտանկիւն

Մայիսի 24-ին, «Ալիք» այցելեց Մայիսեան յաղթանակների տօների առիթով Թեհրան ժամանած Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի համոյթի կատարողական խումբը:Տեղի ունեցած հանդիպման ընթացքում օրաթերթիս գլխաւոր խմբագրի միջոցով ներկայացւեց «Ալիք»-ի անցած ուղին եւ թէ ինչպիսի մարտահրաւէրների առջեւ է կանգնած իրանահայ համայնքը՝ ե՛ւ կազմակերպչական, ե՛ւ հայկական արւեստն ու մշակոյթը սերունդներին փոխանցելու գործում:

Published in Համայնք
Չորեքշաբթի, 19 Մարտի 2014 12:20

Մեր ընթերցողների ուշադրութեան

Մեր ընթերցողներին յայտնում ենք, որ իրանական Նոր տարւայ (Նոռուզ) առիթով պետական արձակուրդի բերումով խմբագրատունս արձակ լինելով՝ թերթիս յաջորդ համարը լոյս է տեսնելու շաբաթ, ապրիլի 5-ին (ֆարւարդինի 16):

Published in Հասարակական
Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2013 12:20

Տանտիրոջ իրաւունքով ու վստահութեամբ...

«Ալիք»-ում մի ընտանիք ենք ասւածը շատ խորքային է հնչում, այսօր էլ 82-ամեայ նրա պատմութեան ծալքերում զգում ես հարազատ օջախ ասւածի բուրմունքը, որը գալիս միաձուլւում է նորօրեայի հետ ու դու զգում ես, որ այդ ընտանիք ասւածի շարունակականութեան կրողը պէտք է լինես, փոխանցես այն քո «զաւակին», պատմես նրան «Ալիք»-ի ընտանիքի պատմութիւնը, նրա բացառիկ կերպարային իդէալ հանդիսացող անհատներից:

Published in Համայնք
Էջ 4, 4-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։