Հա

Համայնք

Երէկ՝ յուլիսի 31-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան նորընտիր վարչութեան անդամների ներկայացուցիչներին:

Published in Թեհրան

Հայ մամուլի տարի եւ «Ալիք»-ի բաց դռների արդիւնքում, երէկ Փետրւարի 18-ի պատմական օրւան զուգահեռ, «Ալիք»-ը իր յարկի տակ հիւրընկալեց Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան անդամուհիներին:

Published in Թեհրան

Երկուշաբթի, հոկտեմբերի 3-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան վարչութեան անդամներին:
Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց ընկերութեան գործունէութեան աւելի քան 110 տարւայ աշխատանքը, որը զուտ մարդասիրական եւ քրիստոնէական աշխատանք է եղել:

Published in Համայնք
Կիրակի, 10 Յուլիսի 2016 10:20

Տեղեկանք

Սոյն գրութեամբ տեղեկացնում ենք, որ 2016 թ. յունիսի 13-ին, ընկերութեանս Ընդհանուր ժողովում, անդամուհիների մեծամասնութեան ու ներքին գործոց նախարարութեան ներկայացուցչի ներկայութեամբ, տեղի ունեցաւ վարչութեան ընտրութիւն եւ ընտրւեց հետեւեալ կազմը.

Published in Համայնք

Ահաւասիկ 110 տարեկան է Թեհրանի Հայ կանանց Բարեգործական ընկերութիւնը, որը հիմնադրւել է 1905 թւականի հոկտեմբերի 13-ին, եւ համարւում է ժամանակի կանանց առաջին միութիւնը:
Այդ առիթով, Թեհրանի Հայ կանանց Բարեգործական ընկերութեան նախաձեռնութեամբ, դեկտեմբերի 4-ի երեկոյեան տեղի ունեցաւ 110-ամեակի հանդիսութիւն՝ «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Published in Համայնք

Հոկտ. 1՝ Տարեցների համաշխարհային օրւայ առիթով Թեհրանի Հայ Կանանց բարեգործական ընկերութիւնը՝ իր հովանու ներքոյ գտնւող «Սօսէ Մայրիկ» եւ Ս. Գէորգ ծերանոցների բնակիչների համար՝ թւականիս հոկտ. 6-ին զբօսանք էր կազմակերպել «Արարատ» մարզաւանի մատուռի շրջափակում:

Published in Համայնք

110 տարեկան է Թեհրանի Հայ կանանց Բարեգործական ընկերութիւնը, որի հիմքը դրւել է 1905 թւականի հոկտեմբերի 13-ին՝ Թեհրանում: Թեհրանի Հայ կանանց Բարեգործական ընկերութեան նախաձեռնութեամբ, երէկ դեկտեմբերի 4-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում տեղի ունեցաւ 110-ամեակին նւիրւած հանդիսութիւն, որը մէկտեղւած էր գեղարւեստական հարուստ յայտագրով:

Published in Համայնք

Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան հերթական ընդհանուր հանդիպումը թւականիս՝ փետրւարի 23-ին, յատկացւել էր աւանդական պասի աղցանների եւ ուտեստների ցուցադրութեանը:
Միութեան անդամուհիները շատ գեղեցիկ ձեւաւորումներով պատրաստել էին հայկական աւանդական խոհանոցի՝ պահքի ուտեստները:

Published in Համայնք

Այս տարի եւս Նոր տարւայ առիթով՝ ընկերութեանս հովանու ներքոյ գտնւող «Սօսէ Մայրիկ» եւ «Ս. Գէորգ» ծերանոցների բնակիչներին այցելել է Թեհրանին հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Տ. Մակար եպս. Աշգարեանի, Տ. Նշան Գարաքեհէեանի, վեր. Սերգէյ Շահվերդեանի եւ Տ. Պարոյր աբղ. Շէրնեզեանի ընկերակցութեամբ: Ներկայ է եղել նաեւ Ձմեռ պապիկը: Ծերանոցների բնակիչները վայելել են ուրախ պահեր ու նաեւ Ձմեռ պապիկի միջոցով նւէրներ է յանձնւել նրանց:

Published in Համայնք
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2014 10:30

Առաջնորդարանի այցելուներ

Հինգշաբթի, նոյ. 6-ի առաւօտեան Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին այցելեց Շւեդիայի դեսպանութեան երկրորդ քարտուղար պրն. Պիր Լինները, որը նոր պաշտօն է ստանձնել դեսպանատանը: Պրն. Պիրը իր ուրախութիւնը յայտնեց այս հանդիպման համար, Սրբազանը շնորհաւորեց նրան եւ յաջողութիւն մաղթեց իր ապագայ գործունէութեան մէջ եւ որոշ բացատրութիւններ տւեց նրան հայ համայնքի ազգային-հոգեւոր կեանքի մասին:

Published in Թեհրան
Էջ 1, 2-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։