Հա

Համայնք

Հանդէսը տեղի ունեցաւ ուրբաթ, 24 մայիսի 2019 թւականի երեկոյեան, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու «Շաղուլեան» սրահում, որը լեփ լեցուն էր կիրակնօրեայ դպրոցի սաներով, ծնողներով, եկեղեցու եկեղեցական խորհուրդով եւ քահանաներով, այդ օրը եկեղեցին ապրում էր իր վերելքի եւ ուրախութեան մէջ:

Published in Թեհրան

Երեքշաբթի 2019 թւականի մարտի 19-ին, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում կատարւեց Մեծ պահքի երրորդ շաբաթւայ Արեւագալի արարողութիւնը, որտեղ ներկայ էին առաջնորդի օգնական՝ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, բոլոր քահանայ հայրերը եւ հաւատացեալ ժողովուրդը:

Published in Թեհրան

2019-ը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կողմից Մամլոյ տարի հռչակւելու առիթով «Ալիք»-ը իր բաց դռների շրջագծում երէկ հիւրընկալեց Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու քհնյ. Տ. Կոմիտաս աւագ քահանայի գլխաւորութեամբ Կանանց եկեղեցասէր միութեան անդամուհիներին:

Published in Թեհրան

Ամանորի եւ Սուրբծննդեան տօների առիթով, նախկին նախագահ դոկտ. Մահմուդ Ահմադինեժադը երէկ՝ յունւարի 6-ին այցելել է Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցի:

Published in Թեհրան
Կիրակի, 30 Դեկտեմբերի 2018 08:10

Սարկաւագութեան տօնը Թեհրանում

Սարկաւագութեան տօնը Թեհրանում միաժամանակ դպիրների եւ երգեցիկ խմբերի տօն յայտարարւած լինելով, այդ ուրախ առիթով թւականիս երեքշաբթի 25 դեկտեմբերի առաւօտեան Սրբոց Թարգմանչաց եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր պատարագ:

Պատարագը մատուցեց եւ ըստ պատշաճի քարոզեց Սրբազան Հօր օգնական՝ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը:

Published in Թեհրան

Կիրակի, 2018 թւականի նոյեմբերի 4-ին, տեղի ունեցաւ եպիսկոպոսական ս. եւ անմահ պատարագ, նւիրւած Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հիմնադրման 50-ամեակին:

Published in Թեհրան
Երկուշաբթի, 15 Հոկտեմբերի 2018 11:10

«Հայ գրքի» ցուցահանդէս

Ուրբաթ, հոկտեմբերի 12-ի երեկոյեան, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու շրջափակում, հովանաւորութեամբ եւ գլխաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Թ.Հ. թեմի Կրօնական խորհրդի Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի մեկնարկւեց «Հայ գրքի» 16-րդ ցուցահանդէսը։

Published in Թեհրան

Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ, որը մատուցեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, որուն խորանի վրայ սպասարկում էին արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանն ու արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը։

Published in Թեհրան

Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ եւ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ թւականիս ապրիլի 20-ին տեղի ունեցաւ «Մանուկների օրհնութեան» միջոցառումը Սրբոց Թարգմանչաց եկեղեցում։

Published in Թեհրան

Երեքշաբթի 2018 թւականի փետրւար 20-ին, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում կատարւեց Արեւագալի արարողութիւն, որտեղ ներկայ էին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, բոլոր քահանայ հայրերը եւ հաւատացեալ ժողովուրդը:

Published in Թեհրան
Էջ 1, 4-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։