Հա

Համայնք

Այսօր սեպտեբերի 8-ին, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ընդունել է ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար Կորնէլ Ֆերուտաին, ով այսօր առաւօտեան Իրան էր ժամանել:

Published in Իրան
Կիրակի, 08 Սեպտեմբերի 2019 11:30

Կայացել է Սալեհի-Ֆերուտա հանդիպումը

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպութեան ղեկավար դոկտ. Ալի Աքբար Սալեհիին այսօր սեպտեմբերի՝ 8-ի առաւօտեան, ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար Կորնէլ Ֆերուտային:

Published in Իրան
Շաբաթ, 07 Սեպտեմբերի 2019 12:00

Հանդիպում կրօնի ուսուցիչների հետ

Դպրոցական վերամուտի նախօրեակին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի մեր դպրոցների կրօնի ուսուցիչներին, ներկայութեամբ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու տկն. Շաքէ Եղիայեանի եւ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի ատենապետ օր. Անի Մանուկեանի։

Published in Թեհրան

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ Կեդրոնական կոմիտէի անդամներ Մելիք Գարագաւորեան, Յակոբ Հաւաթեան եւ Ազգային ուժերու եւ կուսակցութիւններու համախմբումին մէջ ՀՅԴ-ի ներկայացուցիչ Պարոյր Տէր-Ղուկասեան, երէկ «Շաղզոյեան» կեդրոնին մէջ ընդունեցին Լիբանանի մէջ Իրանի դեսպան Մոհամմադ Ջալալ Ֆիրուզնիան եւ անոր ընկերակցող պատուիրակութիւնը:

Published in Սփիւռք

ՀՀ Առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանն  ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի պատւիրակութեանը` երկու երկրների առողջապահութեան ոլորտում համագործակցութեան զարգացման ուղիները քննարկելու եւ դեսպանին հրաժեշտ տալու` Հայաստանում նրա առաքելութեան աւարտի կապակցութեամբ։ 

Հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ նախաձեռութեամբ եւ ներկայութեամբ  Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, երեքշաբթի օգոստոսի 27-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում, ծանօթացման հանդիպում էր կազմակերպւել, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով նոր պատասխանատու՝ պրն. Սէյէդ Մոջթաբա Միրդեհղանի հետ:

Published in Թեհրան

Օգոստոսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում իր դիւանագիտական առաքելութիւնն աւարտող Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիին:

ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին օգոստոսի 27-ին հանդիպել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակեանի եւ ոստիկանապետ Վալերի Օսիպեանի հետ:

Չորեքշաբթի, 28 Օգոստոսի 2019 10:40

Զարիֆը հանդիպել է Ճապոնիայի վարչապետի հետ

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ առաւօտեան հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Շինզօ Աբէյի հետ:

Published in Իրան

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Twitter-ի իր միկրոբլոգում չինարէն լեզւով գրառում է կատարել, անդրադառնալով Պեկինում իր չինացի գործընկերոջ հետ ունեցած բանակցութիւններին, եւ տեղեկացրել է, որ ներկայացրել է 25 տարւայ ճանապարհային քարտէզ՝ երկու երկրների միջեւ ռազմավարական ամբողջական գործընկերութեան համար:

Published in Իրան
Էջ 1, 81-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։