Հա

Մշակոյթ

16/04/2016 - 10:10

ԶՐՈՅՑ - Երբ լարերը դողալ են սկսում «մատիկների» ներկայութեամբ կամ զրոյց՝ փոքրիկ երաժիշտներ՝ քնարահար Մերեդիթ Մովսիսեանի եւ ջութակահար Լարա Նազարեանի հետ

Երբ երաժշտութեան արձակած ալիքների հաճելի հատւածի տակ հետեւում ես երկու փոքրիկների մատների տակ դողացող լարերի դողդողոցներին, հասկանալ ես կարողանում, թէ ոնց է էներգիան զգացմունք դառնում:
Լարա Նազարեանի եւ Մերեդիթ Մովսիսեանի հետ մեր հանդիպումը տեղի ունեցաւ ոչ պակաս տրամադրող մթնոլորտում քան հնչած մեղեդիներինն էր:

ՀԱՏԻՍ


Երբ երաժշտութեան արձակած ալիքների հաճելի հատւածի տակ հետեւում ես երկու փոքրիկների մատների տակ դողացող լարերի դողդողոցներին, հասկանալ ես կարողանում, թէ ոնց է էներգիան զգացմունք դառնում:
Լարա Նազարեանի եւ Մերեդիթ Մովսիսեանի հետ մեր հանդիպումը տեղի ունեցաւ ոչ պակաս տրամադրող մթնոլորտում քան հնչած մեղեդիներինն էր:
Սերեդիթը 11 տարեկան է, իսկ Լարան՝ 13: Իրենց ասածով դեռ չծնւած օրւանից են ընկերներ եղել, քանի որ ընկերութիւնը սաղմնաւորւել էր նրանց ծնողների միջեւ գոյացած մտերմութեան շնչով:
Մերեդիթը իրենց մի քանի անգամ մեծ գործիքի՝ քնարի հետ վարւում է թիթեռնիկի պէս, իսկ Լարան նոյնքան անգամ փոքր ջութակի հետ վարւում նոյնպէս ոնց որ թիթեռը ձեռքում:
Հանդիպման շարժառիթը՝ մշակութային միջոցառումներին կամ փառատօներին նրանց ներկայացրած կատարումներն էին, ինչն էլ բերեց զրոյցի բռնւելու տրամադրիչ ցանկութեանը:

 

- Քանի տարեկան էիր երբ առաջին անգամ ձեռքդ առար ջութակը:
Լարա - 5 տարեկանից յաճախել եմ օրֆի դասընթացների: Իսկ երկու տարի անց որոշեցի նւագել ջութակ...


- Մերեդիթ, կը պատմես թէ ո՞նց եղաւ, որ յայտնւեցիր քնարի լարերի թիկունքում... չէ որ քնարը իր տեսակով խօսում է իր իւրայատուկ լինելու մասին:
Մերեդիթ - Մաման ու պապան առաջարկեցին, որ շարունակելու համար քնարը ընտրեմ:
Նախքան քնարը, ես էլ Լարայի պէս օրֆի դասընթացների էի գնում: Այնտեղ սովորում էի նւագել շւի: Յետոյ ստացայ 7 տարեկանիս ծննդեան լաւագոյն նւէրը՝ ... (մատները քաշում լարերի վրայ ու բարձրացնում լարերի աղմուկը):


- Ազատ ժամանակ ինչ կարգի երաժշտութիւն էք սիրում լսել:
- Միասին (խառնւած ձայներով) փափ-դասական, մէկ-մէկ էլ ինչ որ տանը լսեն...


160416d01a- Իսկ պարապումների կամ ելոյթների ժամանակ հայկական ստեղծագործութիւններից ինչ որ բան կատարում էք:
Լարա - Ո՛չ դեռ: Շատ եմ սիրում Կոմիտասից ինչ որ բան կատարել: Ուսուցիչս խոստացել է օգնել այդ հարցում: Ինքը հայ չէ, Ամիր Ֆաթհի անունով երաժշտագէտ է: Երեւի այդ պատճառով է, որ դեռ չենք հասցրել պարապել:
Մերեդիթ - Ես նոյնպէս սիրում եմ Կոմիտասի, Խաչատրեանի գործերը: Սիրում եմ նաեւ պրն. Ճգնաւորեանին, ինձ պէտք է գտնել նրանց ստեղծագործութիւնները յատուկ քնարի համար մշակւած, որ հնարաւոր լինի կատարել...
Սիրում եմ յատկապէս համերգների ժամանակ հայկական երաժշտութեամբ բեմ դուրս գալ, բայց դեռ պէտք է սպասեմ: Իմ ուսուցչուհին էլ Ֆաթանէ Շահին անունով մի քնարահար է: Ինքը Շիրազ քաղաքից է, բայց սովորել է Իտալիայում:


- Մի անեկդոտ կայ, որտեղ մարդը անքուն գիշեր անցկացրածի տեսքով հանդիպում է ընկերոջն ու ասում է «էս ինչ հարեւաններ ունենք մենք: Ամբողջ գիշեր հարւածում էր պատին ու խանգարում էր բոլորին»: Ընկերը հարց է տալիս, «Ինչ վատ: Բա դուք ինչ էիք անում»,- պատասխանում է. «Սակսաֆոն էի նւագում...»: -Հարեւանները չե՞ն բողոքում:
- Ծնողները (միաձայն) չեն բողոքում:
Մենք նոյպէս փորձում ենք յարգել շէնքի հանգիստը: Մեր տան վերեւի հարեւանը մի անգամ ներս մտաւ ու հարց տւեց՝ բա ուր է ձեր դաշնամուրը: Ինքը քնարի ձայնի հետ էր շփոթել:
Ցանկանում էր երէկւայ պարապմունքների ժամանակ հնչած երաժշտութիւնը մօտկից լսել...
(Լարայի մայրը) - Մերոնք նոյնպէս չեն բողոքում: Մէկ-մէկ էլ կատակում ու ասում են մեր տանը ամէն օր անվճար համերգ է:


- Իսկ սա Ձեր դասերին չի խանգարում:
- Դասը մեզ չի խանգարում: (Ծիծաղում են):


- Որ մեծանաք կուզէք ինչ դառնալ...
Լարա - Բժիշկ... կամ էլ անասնաբոյժ:
Մերեդիթ - Երաժշտագէտ...


- Մերեդիթ՝ ծնողներդ նո՞յնն են մտածում ինչ դու:
Մերեդիթ - Չգիտեմ...
Լաւ էլ գիտի... ինքը կարող է ցանկացած մասնագիտութեամբ զբաղւել, կողքից էլ զբաղւի նաեւ երաժշտութեամբ (ասում է Մերեդիթի մայրիկը):


- Ինչքան գիտեմ ամռանը երկուսով մասնակցեցիք Իտալիայում տեղի ունեցած վարպետութեան դասերի: Ինչ տւեց այն Ձեզ...
- Մերեդիթի ուսուցչուհին ծանօթներ ունէր այդ «մաստըրկլասի» կազմակերպիչների խմբում, ինչով հնարաւոր եղաւ իրենից երկու աշակերտի ներկայութիւնը ապահովել:
Իսկ Մերեդիթն ու Լարան ընտրւեցին իրենց երաժշտական ուսումնարանից ու միասին մասնակցեցին այդ դասերին (ասում է Լարայի մայրը):
Իսկ սա Մերեդիթի թւով երրորդ մասնակցութիւնն էր, որտեղ ինքը հնարաւորութիւն է ունենում չափւելու տարբեր ազգութիւնների ու տարբեր երկրներից ժամանած քնարահարների հետ: Մերեդիթն արժանացաւ այս շրջանի լաւագոյն քնարահարի մրցանակի: Ինչով էլ նւաճեց Ֆրանսիայում կայանալիք արհեստավարժութեան դասընթացներին մասնակցելու ուղեգիր... - նշում է Մերեդիթի մայրը - յաւելելով, որ այնտեղ Մերեդիթի ազգանունը կանչելիս Մովսիսեանը՝ Մուզիսիան էին անւանում:


- Լարա, քո ձախլիկ լինելու փաստը ջութակ նւագելու գործում լաւ է թէ ասենք լաւ չէ...
Լարա - Լաւ է, աւելի արագ է ստացւում կատարումների վարժութիւնները...


- Իսկ քնարի դէպքում կա՞յ նման առաւելութիւն:
Մերեդիթ - Չեմ կարծում, քնարի վրայ երկու ձեռքի մատներն էլ աշխոյժ են ու արագ:


- Մերեդիթ, վերջին անգամ ե՞րբ ես բեմ բարձրացել:
- 22 Բահմանի միջոցառմանը թալարէ «Վահդաթ»-ում... Մերեդիթը խմբի սոլիստ կատարողն էր: Վերջում էլ Մերեդիթին գնահատագիր յանձնւեց... (ասում է Մերեդիթի մայրիկը):
Մերեդիթ - Ես ուզում եմ շնորհակալութիւն յայտնել մեր միութիւններին, որոնք իրենց հանդիսութիւնների ժամանակ բեմը վստահում են մեզ՝ փոքրիկներիս...


- Երեխաներ, ով ինչ դպրոցի աշակերտուհի է...
Լարա - «Արաքս» դպրոց:
Մերեդիթ - «Թունեան»-ից եմ...

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։