Հա

Մշակոյթ

Կիրակի, 19 Մարտի 2017 10:56

Մահացել է լեգենդար ամերիկացի երաժիշտ Չակ Բերին

Բերին համարւում է վաղ ռոքնռոլի ամենայայտնի երաժիշտներից մէկը

«alikonline.ir»- Լեգենդար ամերիկացի երաժիշտ Չակ Բերին մահացել է երէկ`մայիսի 18-ին, Միացեալ Նահանգներում 90 տարեկան հասակում: Տեղեկացնում է «tert.am»-ը:


Ըստ «Fox News»-ի տեղեկութիւնների՝ Բերին ուշագնաց է եղել ԱՄՆ-ի Միսուրի նահանգում գտնւող իր տանը: Սակայն մահւան պատճառն առայժմ չի հրապարակւում:


Աշխարհահռչակ երգիչ, կիթառահար եւ երգահան Չակ Բերին ծնւել էր 1926 թւականի  հոկտեմբերի 18-ին, Սան Լուիս քաղաքում: Մանկութիւնից նա սիրում էր երաժշտութիւն, իսկ իր առաջին համերգը տւել էր 1941 թւականին` դպրոցում: 


Բերին համարւում է վաղ ռոքնռոլի ամենայայտնի երաժիշտներից մէկը։ «Maybellene» (1955 թ.), «Roll Over Beethoven» (1956 թ.), «Rock and Roll Music» (1957 թ.) եւ «Johnny B. Goode» (1958 թ.) երգերով Չաք Բերին զարգացրել եւ կատարելագործել է ռիթմ ընդ բլիւզը՝ գլխաւոր էլէմենտների, որոնք դարձրել են ռոքնռոլն առանձնայատուկ։ Օգտագործելով կիթառի սոլոները եւ կենտրոնացնելով երգերի բառերը պատանիների կեանքի ու սպառողականութեան վրայ, նա հետագայ ռոք երաժշտութեան վրայ մեծ ազդեցութիւն է թողել։

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։