Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017 09:10

Շւէյցարիայում կը բացւի լեգենդար Օդրի Հեփբերնի զգեստների ցուցահանդէսը

Մայիսի 20-ին շւէյցարական Լօզան քաղաքի մերձակայքում կը բացի լեգենդար դերասանուհի եւ մոդել Օդրի Հեփբերնի զգեստների ցուցահանդէսը, որը բաց կը լինի զբօսաշրջիկների համար շուրջ 4 ամիս:

«alikonline.ir» - Մայիսի 20-ին շւէյցարական Լօզան քաղաքի մերձակայքում կը բացի լեգենդար դերասանուհի եւ մոդել Օդրի Հեփբերնի զգեստների ցուցահանդէսը, որը բաց կը լինի զբօսաշրջիկների համար շուրջ 4 ամիս: Գրում է «tert.am»-ը: 

Ներկայացւած 50-ից աւել զգեստները, գլխարկներն ու աքսեսուարները լինելու են ֆրանսիական «Givenshi» նորաձեւութեան տան ստեղծածը, քանի որ, ինչպէս յայտնի է, Օդրին տասնամեակներ շարունակ եղել է ոճաբան Իւբէր դը Ժիւանշիի մօտ ընկերն ու մեծագոյն մուսան: 

Աշխարհահռչակ դիզայների ստեղծած լաւագոյն զգեստները գեղեցկուհի Հեփբերնը կրել է նաեւ իր ֆիլմերում, որոնք դիտւել եւ սիրւել են արդէն մի քանի սերունդների կողմից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Իրաքեան Քուրդստանին հասնել անկախութեանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։