Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 02 Հոկտեմբերի 2017 13:10

«Օսկար»-ի «օտարալեզու ֆիլմ» անւանակարգի համար Հայաստանից կը ներկայացւի «Եւա» դրաման

Հայկական ազգային կինոկադեմիան Ամերիկեան կինոակադեմիայի` «Օսկար» ամենամեայ մրցանակաբաշխութեան «Լաւագոյն օտարալեզու ֆիլմ» անւանակարգի համար այս տարի հայկական կողմից կը ներկայացնի կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եւա» դրաման։

«alikonline.ir» - Հայկական ազգային կինոկադեմիան Ամերիկեան կինոակադեմիայի` «Օսկար» ամենամեայ մրցանակաբաշխութեան «Լաւագոյն օտարալեզու ֆիլմ» անւանակարգի համար այս տարի հայկական կողմից կը ներկայացնի կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եւա» դրաման։ Գրում է «news.am»-ը:

Հայալեզու ֆիլմը հանդիսանում է Հայաստանի եւ Իրանի համատեղ արտադրութիւն: Կինոնկարը նկարահանւել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» եւ «Ֆարաբի» կինոյի հիմնադրամի ֆինանսական աջակցութեամբ:

Ֆիլմը դրամատիկ պատմութիւն է մի կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կեանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմութիւնը։ Եւան դստեր հետ հեռանում է Երեւանից, հաստատւում է Արցախում՝ ծանօթների մօտ։ Սակայն, անցեալը ամենուր հետապնդում է նրան․․․

Կինոնկարում նկարահանւել են Նարինէ Գրիգորեանը, Շանթ Յարութիւնեանը, Մարջան Աւետիսեանը, Ռոզի Աւետիսեանը, Սերգէյ Թովմասեանը, Վրէժ Քասունին, Տիգրան Դաւթեանը, Նանոր Պետրոսեանը, Էլենա Ադամեանը, Մարատ Դաւթեանը եւ ուրիշներ։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Իրաքեան Քուրդստանին հասնել անկախութեանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։