Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2017 08:20

Խոցւած, սակայն դիմադրութիւն ցոյց տւած կանայք. «Ակօս»-ն անդրադարձել է «1915-ի կանայք» ֆիլմին

Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ի խմբագիր Էդւարդ Դանզիկեանը զրուցել է լիբանանահայ ռեժիսոր Պարետ Մարոնեանի հետ, ով վերջերս նկարահանւած «1915-ի կանայք» ֆիլմի հեղինակն է: 

«alikonline.ir» - Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ի խմբագիր Էդւարդ Դանզիկեանը զրուցել է լիբանանահայ ռեժիսոր Պարետ Մարոնեանի հետ, ով վերջերս նկարահանւած «1915-ի կանայք» ֆիլմի հեղինակն է: Գրում է «tert.am»-ը:

«Ակօս»-ը ուշադրութիւն է դարձնում այն փաստի վրայ, որ ֆիլմը որքան էլ խօսի ու պատմի 1915-ին կանանց վերապրած մղձաւանջների մասին, միեւնոյն ժամանակ կենտրոնանում է նրանց փրկութեան եւ դիմադրութեան պատմութիւնների վրայ:

«Օսմանցի զինւորները հայ տղամարդկանց սպանելով կամ աշխատանքային ճամբարներ տանելով՝ ապահովեցին հայ ընտանիքների պառակտումը: Այս իրավիճակում կանայք դարձան առաւել խոցելի ու հեշտութեամբ թիրախի վերածւեցին: Հայ կանայք ստրկացւեցին, ուղարկւեցին հարեմներ որպէս հարճ, վաճառւեցին որպէս ստրուկ եւ իրենց կամքին հակառակ ինտեգրւեցին թուրք, քուրդ եւ արաբ ընտանիքների»,- գրում Դանզիկեանը:

Ֆիլմի մէկ այլ ֆենոմենն է բացի հայ կանանցից ամերիկացի, եւրոպացի եւ սկանդինաւեան երկրներից եկած այն կանանց մասին պատմութիւնը, որոնք զոհեցին իրենց կեանքն այստեղ միսիոներութիւն անելով եւ կեանքեր փրկելով:

«Հայ կանայք ստիպւած եղան վկան լինելու իրենց ընտանիքի անդամների դաժանագոյն սպանութիւններին: Ծեծւեցին, ստրկացւեցին, ենթարկւեցին սեռական բռնութեան: Եւ վերջապէս՝ այս անասելի դժւարութիւնները յաղթահարելով փրկւեցին: Իհարկէ՝ հայ կանայք Ցեղասպանութեան ամբողջ ընթացքում զոհ էին, սակայն ինչպէս գիտէք՝ Ցեղասպանութիւնից յետոյ դարձան հայկական սփիւռքի հիմնասիւներից մէկն ու օգնեցին հայութեանը ոտքի կանգնել»,- պատմել է ռեժիսորը «Ակօս»-ի հետ զրոյցում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։