Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 04 Դեկտեմբերի 2017 09:00

Հոլանդիայում կրկին ձերբակալել են Վան Գոգի կտաւները գողացողին

Յայտնի գեղանկարիչ Վինսենթ Վան Գոգի կտաւներից երկուսը գողացած հոլանդացի Օկկի Դիւրհամը կրկին ձերբակալւել է թանգարանին 344 հազար եւրօ փոխհատուցումը չվճարելու պատճառով: 

«alikonline.ir» - Յայտնի գեղանկարիչ Վինսենթ Վան Գոգի կտաւներից երկուսը գողացած հոլանդացի Օկկի Դիւրհամը կրկին ձերբակալւել է թանգարանին 344 հազար եւրօ փոխհատուցումը չվճարելու պատճառով: Այս մասին յայտնում է «tert.am»-ը:

Նշւում է, որ 2002-ին Դիւրհամը հանցակցի հետ միասին տանիքից ներխուժել է Ամստերդամի Վինսենթ Վան Գոգի թանգարանի շէնք, որտեղից գողացել է նկարչի կտաւներից երկուսը:

Նրանց ձերբակալել եւ դատապարտել էին 4.5 եւ 4 տարւայ ազատազրկման, ինչպէս նաեւ պարտաւորեցրել էին փոխհատուցում վճարել, սակայն ոստիկանութեանը չի յաջողւել է յայտնաբերել գողացւած կտաւները: Դրանք 2016-ին յայտնաբերւել են Իտալիայում մաֆիայի գործունէութեան հետաքննութեան ժամանակ:

Դիւրհամին կրկին ձերբակալել են շաբաթ, երբ լրացել է փոխհատուցումը վճարելու ժամկէտը: Այժմ նրան 9 ամսւայ կալանաւորում է սպասւում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։